Միշել Օբաման պատմել է Մելանյա Թրամփից ստացած «առեղծվածային» նվերի մասին (Տեսանյութ)
2017թ. հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունից առաջ, առաջին տիկին Մելանյա Թրամփն այդ կարգավիճակում իրեն նախորդած Միշել Օբամային նվիրել է մի տուփ, որի պարունակության մասին տևական ժամանակ տարատեսակ ենթադրություններ էին անում բազմաթիվ լրատվամիջոցներ:
Այժմ նախկին առաջին տիկինը հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ բացահայտել է՝ ինչ է եղել փիրուզագույն տուփի մեջ:
Տիկին Օբամայի խոսքով՝ Tiffany բրենդի տուփում եղել է «հրաշալի նկարակալ»:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այդ պահին Մելանյա Թրամփի ձեռքից նվեր ստանալն իրեն շփոթության մեջ է գցել, քանի որ երդմնակալության կանոնակարգը նման բան չի ենթադրում:
«Նախքան այդ, երբևէ նվեր չէր մատուցվել, ու ես մտածեցի՝ «դե լավ…բայց ինչ պետք է հիմա անեմ»»,-վերհիշել է ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը:
Նրա խոսքով՝ իրավիճակը «փրկել» է ամուսինը՝ Բարաք Օբաման, որը վերցրել է տուփն ու ներս տարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է