Թաիլանդում առգրավվել են նախկին վարչապետի հաշիվներն ու սեփականությունը
Թաիլանդի իշխանություններն առգրավել են թագավորության նախկին վարչապետ Յինգլակ Չինավատի (2011-ից մինչեւ 2014 թթ.) հաշիվներն ու միլիոնավոր դոլարների սեփականությունը: Հայրենիքում Չինավատը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման:: Այս մասին հայտնում է The National թերթը՝ վկայակոչելով Չինավատի փաստաբան Նոպադոնա Լոատհոնգին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Փաստաբանի խոսքով՝ Թաիլանդի արդարադատության նախարարությունը կալանք է դրել նախկին վարչապետի 13 բանկային հաշվի վրա, որոնց վրա ավելի քան 1 միլիոն բատ է (31.2 հազար դոլար) պահվում: Առգրավված ակտիվների թվում են նաեւ Չինավատի՝ Բանկգոկում գտնվող 110 միլիոն թաիլանդական բատ արժողությամբ առանձնատունը, ավելի քան 10 հողատարածք, ինչպես նաեւ բնակարանը քաղաքի կենտրոնում:
Թաիլանդի Գերագույն դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Չինավատին դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով գյուղատնտեսական արտադրողներից գրավադրմամբ բրնձի գնման մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ պետական ծրագիրն իրականացնելիս անբարեխիղճ վարմունքի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է