Արգենտինայում բարձրաստիճան պաշտոնյաների ազգականներին արգելել են պետական ծառայության ոլորտում աշխատել
Արգենտինայում չորեքշաբթի ուժի մեջ է մտել բարձրաստիճան պաշտոնյաների համար գործող արգելքը պետական պաշտոններին իրենց ազգականներին նշանակելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի ստորագրած եւ կառավարության պաշտոնական պարբերականում հրապարակված փաստաթղթով նման անձանց համար պաշտոններից հեռանալու վերջին ժամկետը այս տարվա փետրվարի 28-ն է:
Նոր նորմով արգելվում է ցանկացած պատրվակով պետական հատվածում աշխատանքի ընդունել ցանկացած մարդու, որը նախագահի, փոխնախագահի, վարչապետի, նախարարների եւ գերատեսչությունների այլ ղեկավարների հետ ազգակցական կապ ունի՝ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի՝ ընդհուպ մինչեւ երկրորդ աստիճանի ազգակցություն: Այս արգելքը տարածվում է նաեւ քաղաքացիական միությամբ ապրողների վրա:
Telesur-ի տեղեկություններով՝ պետական ծառայության իրենց պաշտոններից ազատվելու դիմումներ են արդեն ներկայացրել աշխատանքի նախարարի քույրերը, վարչապետի եղբայրը եւ անվանգութան նախարարի որդին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է