Զբոսանավի վրա բռնաբարված կինը ավելի քան 70 մլն դոլար կստանա նավի տերերից
ԱՄՆ դատարանը բավարարել է երիտասարդ կնոջ հայցը, որի համաձայն՝ կինը լյուքս կլասի զբոսանավի վրա աշխատանքի ժամանակ անձնակազմի հարբած ծագումով լեհ անդամի կողմից ենթարկվել է սեռական բռնության։
Կնոջը հասցված բարոյական վնասներն ու մյուս ծախսերը գնահատվել են 70 մլն 600 հազար դոլար, փոխանցում է Newsru-ն։
Քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ հանցագործությունը կատարվել է 2015 թվաակնի փետրվարի 25-ին 40 մետր երկարությամբ Endless Summer զբոսանավի վրա։Տուժածը Island Girl Ltd. ընկերությունում ուղեկցորդուհի է աշխատել, այդ ընկերությանն էր նաեւ պատկանում զբոսանավը։
Այս պահին նավի վրա եղել են երեք հոգի՝ 20-ամյա տուժողը, կապիտան Կուրթ Կոմեցեկը եւ նավաստի Ռաֆաել Դովգվիլովիչ-Նովիցկին, որը գտնվելով ալկոհոլի ազգեցության տակ, մուտք է գործել կնոջ նավախցիկ եւ նրան ստիպել սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ, ինչպես նաեւ սպառնացել է սպանել։
Դովգվիլովիչ-Նովիցկին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, որից հետո կարտաքսվի Լեհաստան։
Սակայն կինը սրանով չի բավարարվել։ Նա հայց է ներկայացրել նաեւ իր գործատուի՝ Island Girl Ltd. ընկերության դեմ, քանի որ նրանք չեն ապահովել անձնակազմի անվտանգությունը։
Դատարանը բարոյական եւ ֆիզիկական վնասը գնահատվել է 66 միլիոն դոլար։ Սրան է ավելանում նաեւ 4,2 միլիոն չվճարված եկամուտը եւ 70 հազար դոլար աշխատանքի կորստի պատճառով հասցված նյութական վնասը։ Բացի այդ, բուժման ծախսերը (այդ թվում՝ ապագայում) գնահատվել են 290 050 դոլար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է