ԱՄՆ պետքարտուղարությունում նշել են Իրանի հետ գործարքից դուրս գալու պայմանները
Ամերիկյան կողմը դուրս կգա Իրանի հետ միջուկային գործարքից, եթե եվրոպացի գործընկերները աշխատանքներ չսկսեն դրա «թերություններն ուղղելու» ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Սա վերջին շանսն է: Եվրոպացի դաշնակիցների նման պարտավորությունների բացակայության դեպքում՝ ԱՄՆ-ն այլեւս չի երկարաձգի պատժամիջոցները հանելու ռեժիմը, որպեսզի մնա Իրանի հետ միջուկային գործարքի մասի: Եվ եթե ցանկացած ժամանակ նախագահը որոշի, որ համաձայնագրին հասնել հնարավոր չէ, Միացյալ Նահանգները անհապաղ դուրս կգա գործարքից»,-ասել է նա:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունում չեն պատասխանել հարցին, թե ինչու Ռուսաստանն ու Չինաստանը չեն հրավիրվել Իրանի հետ համաձայնագրի «թերությունները շտկելու» բանակցություններից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է