Սաուդյան Արաբիայում ազատ են արձակել կոռուպցիայի գործով բոլոր ձերբակալվածներին
Կոռուպցիայի մեջ կասկածվող բոլոր բարձրաստիճան սաուդյան պաշտոնյաներն ու գործարարները, որոնց երկու ամիս պահում էին Էր Ռիադի հինգաստղանի Ռիտց Կարլտոն հյուրանոցում, լքել են հյուրանոցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռեյթեր» գործակալությանը։
Անցած տարվա նոյեմբերին թագաժառանգի գլխավորած Սաուդյան Արաբիայի կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն կարգադրություն էր ստացել ձերբակալել 40 իշխանավորների, որոնց թվում՝ թագավորական ընտանիքի անդամներ, նախկին նախարարներ, ռազմական գործիչներ ու ձեռնարկատերեր։
«Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում քննվող գործով ձերբակալվածներից ոչ ոք այլեւս Ռիտց Կարլտոն հյուրանոցում չի գտնվում»,-հաղորդում է գործակալությունը։
Հաղորդվում է, որ վերջինն ազատվածների թվում է Saudi Bunladin group ընկերության ղեկավար Բաքր բին Լադենը եւ նրա ընտանիքի մյուս անդամները, որոնք ձերբակալվել էին նոյեմբերին կոռուպցիայի դեմ պայքարի զանգվածային արշավի շրջանակներում։ Երկու շաբաթ առաջ ընկերության ներկայացուցիչը հերքել էր ընկերության ակտիվների ազգայնացման մասին լուրերը։
Saudi Binladin Group-ը Սաուդյան Արաբիայի ամենախոշոր մասնավոր շինարարական ընկերությունն է, որն ապահովում է 100,000 աշխատատեղ:
Փետրվարի 14-ից սկսած թագավորության մայրաքաղաքի ամենաճոխ հյուրանոցներից մեկը կսկսի ընդունել ամրագրման պատվերներ։
Կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության նախնական տվյալներով ավելի քան 100 միլիարդ դոլար յուրացում է կատարվել կոռուպցիոն գործողությունների արդյուքնում։ New York Times թերթին տված հարցազրույցում թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը հայտնել է, որ պետական էլիտայի բոլոր ներկայացուցիչները նախընտրել են հարցի մինչդատական կարգավորումը։
Սաուդյան Արաբիայի իշխանությունները ազատ են արձակել հայկական արմատներով սաուդցի արքայազն Ալ -Վալիդ իբն Տալալին


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է