ԱՄՆ-ն չեղարկում է մահմեդական երկրների «սև ցուցակը»
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունից հայտնել են, որ Վաշինգտոնը հրաժարվում է 11 երկրից փախստականների մուտքի ամբողջական արգելքի պրակտիկայից: Դրա փոխարեն սահմանվում է առավել մանրակրկիտ ստուգումների պրակտիկան, հայտնում է Deutsche Welle-ն:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ն վերսկսել է փախստականների ընդունման ծրագիրը՝ բացառություն անելով 11 երկրի համար, որտեղից փախստականները «երկրի ազգային անվտանգության համար սպառնալիք» էին ներկայացնում:
Համաձայն փախստականների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների տեղեկության՝ խոսքը Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Մալիի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Հարավային Սուդանի, Սուդանի, Սիրիայի և Եմենի մասին է: Բացի ԿԺԴՀ-ից՝ բոլոր այդ երկրները մահմեդական են:
ԱՄՆ ներգաղթյալների մուտքի սահմանափակումը Դոնալդ Թրամփի հիմնական նախընտրական խոստումներից էր: Նախագահի պաշտոնին անցնելուց ի վեր նա մի քանի միգրացիոն հրամանագիր է ստորագրել, որոնք մասնավորապես արգելել են երկիր մուտքը առավելապես մահմեդական բնակչություն ունեցող վեց երկրների քաղաքացիների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է