Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթանում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր՝ փետրվարի 20-ին, ընթանում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Ընտրական տեղամասերը բաց կլինեն առավոտյան 08:00-ից մինչեւ երեկոյան 20:00-ն։ ԼՂՀ-ում կայանալիք հանրաքվեին հետեւելու համար Արցախ են ժամանել փորձագետներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ընտրատեղամաս է բացվել նաեւ Երեւանում՝ Հայաստանում բնակվող ԼՂՀ քաղաքացիների համար։
Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման նախագահական համակարգին։ Գործող սահմանադրությամբ, որն ընդունվել է 2006 թվականին, ԼՂՀ-ում կառավարման կիսանախագահական համակարգ է։
Վերոնշյալ բարեփոխումների նպատակն է մարդու ազատությունների եւ հիմնարար իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության, իշխանության ճյուղերի միջեւ հավասարակշռության ամրապնդումն ու բարելավումը, ինչպես նաեւ պետական կառավարման արդյունավետության բարձրացումը։
Հիշեցնենք, որ ԼՂՀ Ազգային ժողովը հունվարի 17-ին հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների փաթեթին։ Փաթեթին կողմ է քվեարկել 20, դեմ 7 պատգամավոր, եւս մեկ պատգմավոր ձեռնպահ է մնացել։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից