Ռոքսանա Բաբայանն առաջին հարցազրույցն է տվել Դերժավինի մահից հետո
Դերասանի այրին անկեղծ հարցազրույց է տվել։ Հանգուցյալ ամուսնու մասին նա խոսում էր ջերմությամբ ու քնքշությամբ։
«Առայսօր չեմ հավատում, որ Միխայիլ Դերժավինը, բոլորի կողմից պաշտված Միխն այլևս մեզ հետ չէ։ Հանգուցյալների մասին ընդունված է միայն լավ բաներ ասել, բայց Դերժավինի դեպքում նույնիսկ ցանկության դեպքում ոչ ոք որևէ վատ բան չի ասի։
Իր բոլոր տաղանդներով հանդերձ՝ նա համեստ էր։ Երբեք չեմ տեսել, որ նա որևէ մեկին վիրավորի, նույնիսկ եթե պատահաբար որևէ բան ասի որևէ անծանոթի, թեկուզ դռնապանին, հարյուր անգամ ներողություն կխնդրեր»,- ասել է դերասանի այրին՝ Ռոքսանա Բաբայանը։
Բացի դրանից, նա առաջին անգամ է պատմել, թե այդ ինչ «ծանր հիվանդություն» էր ախտահարել իր սիրելի ամուսնուն, որի մասին մամուլն այդքան գրում էր։ «Երբ նա պառկեց հիվանդանոցում, ես հասկանում էի, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի, նա հիպերտոնիկ էր։ Իսկ դերասանների հետ գիտեք, թե ինչպես է ընդունված։ Նույնիսկ եթե ջերմաստիճանը 40 է կամ ճնշումն է շատ բարձրանում, ներկայացումները ոչ ոք չի հետաձգում, միևնույն է բոլորը գնում են հյուրախաղերի։ Նա շատ էր սիրում թատրոն ու հարգում էր իր հանդիսատեսին։ Իսկ այդ ամենը կուտակվելու սովորություն ունի։ Գումարած տարիքը ու բարդ 90-ականները, որոնք մենք վերապրել ենք» ,- հիշում է դերասանուհին։
Այսօր Ռոքսանան դեռ սաստիկ սգում է ամուսնու կորուստը. «Ամեն ինչ տեղի է ունենում Աստծու կամքով»,- հոգոց է քաշում նա։
Երգչուհին ասում է, որ ձգտել է Դերժավինի բոլոր օրերը լուսավոր դարձնել։ «Մարդու համար դա կարևոր է՝ մնալ այդ հոգևոր տարածքում, որպեսզի հեռանալուց հետո նրան բարի խոսքով հիշեն։ Ես հաճախ էի նրան ասում․ «Սիրում եմ քեզ, թանկագինս»,- մեջբերում է Բաբայանը։
NEWS.am STYLE

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...