Շերը գլամուրային շիկահերի է վերածվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) նկարահանվում է «Մամա Միա» երաժշտական ֆիլմի նոր մասում, որում մարմնավորում է Ամանդա Սեյֆրիդի կերտած գլխավոր հերոսուհու գլամուրային տատիկին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սպասված ֆիլմի նոր թրեյլերը ցուցադրվել է հունվարի 28-ին Նյու Յորքում կայացած «Գրեմմի-2018» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:
Յոթանասունմեկամյա Շերի հայտնությունը շատ տպավորիչ է. ոճային կոստյում հագած շիկահեր, բարեկազմ «տատիկն» իջնում է սեփական ուղղաթիռից, հանում է սև ակնոցներն ու ասում՝ «Դե եկեք սկսենք խնջույքը»:
Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսուհու տատիկն իրականում հրավիրված չէր խնջույքին, ու նրա անակնկալ հայտնությունը զարմացնում է բոլորին:
Նշվում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2018թ. հոկտեմբերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է