Սակրավորները Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի խոշոր ավիառումբ են վնասազերծել
Պայթուցիկ տեխնիկայով զբաղվող ոստիկանությունը Հոնկոնգում հաջողությամբ վնասազերծել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ավիառումբ, որը նախօրեին հայտնաբերվել էր քաղաքի կենտրոնում տեղակայված շինհրապարակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ ականազերծման գործողությունը տեւել է 12 ժամ։
«Այս գործընթացը սպասվածից ավելի բարդ էր եւ ավելի երկար տեւեց»,-ասել է սակրավորների խմբի ավագ Թոնի Չոուն: Նրա խոսքով՝ մասնագետները ստիպված են եղել մի քանի բացվածք անել ռումբի տակ գտնվող կորպուսի վրա, որպեսզի աստիճանաբար չեզոքացնեն պայթուցիկը։
Ռումբի երկարությունը 140 սմ է եղել եւ ունեցել է 45 սմ տրամագիծ, հայտնաբերվել է Վան Չայ շրջանում 15 մետր խորության վրա՝ մետրոյի նոր ուղղության շրջակայքում։
Մասնագետների գնահատմամբ՝ խոսքն ամերիկյան արտադրության 450 կգ կշռող ANM-65 ռումբի մասին է, որն պարունակում է 225 կգ պայթուցիկ նյութ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է