ՈՒԵՖԱ-ն Ադրբեջանի պատճառով հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում
Ֆուտբոլի Ազգերի լիգայի վիճակահանությունից հետո Եվրոպայի ֆուտբոլային միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հայտնվել է քաղաքական սկանդալի կենտրոնում:
Պարզվում է, որ D դիվիզիոնի նույն խմբում հայտնված Ադրբեջանի ու Կոսովոյի միջեւ չկա դիվանագիտական հարաբերություններ, քանի որ առաջինը չի ճանաչում վերջինիս անկախությունը: Մեր հարեւան երկրի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ մտածում է այն մասին, որպեսզի Կոսովոյի հավաքականի հետ խաղը տեղափոխի այլ երկիր: Ամենահավանական տարբերակը Թուրքիան է:
Հարկ է նշել, որ 2018 թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ նույնպիսի խնդրի առաջ էր հայտնվել նաեւ Ուկրաինան, որը նույնպես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ուկրաինացիները Սերբիայի հետ հարաբերությունները չվատթարացնելու համար չէին ցանկացել սեփական դաշտում ընդունել կոսովցիներին, եւ հակառակը, պատասխան խաղն անցկացնել այդ երկրում: Արդյունքում, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Ուկրաինա – Կոսովո խաղն կայացել էր Լեհաստանում, իսկ պատասխան հանդիպումը՝ Ալբանիայում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է