Շիրակի քրեական ոստիկանների բացահայտման արդյունքում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Գյումրու Ղանդիլյան փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրանյութ։ Հետագա միջոցառումներով ստացվեց նոր տեղեկություն, որ նրա հորեղբայրն ու ընկերը, համապատասխանաբար՝ Վահրամաբերդ գյուղի իր շինությունում և Ղանդիլյան փողոցի տանը նույնպես պահում են մեծ քանակի թմրանյութ։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Համատեղ իրականացված վարույթային գործողությունների արդյունքում սեպտեմբերի 28-ին Վահրամաբերդ գյուղի 57-ամյա հորեղբոր տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց ավելի քան 50 գրամ մարիխուանա, թմրանյութ պատրաստելու պարագաներ և կանեփի 17 բույս, իսկ 48-ամյա ընկերոջ տանը՝ ընդհանուր 93 գրամ մարիխուանայով փաթեթներ, պլաստիկ տարաներում լցված 200 գրամից ավելի մարիխուանա։
Խուզարկություն կատարվեց նաև Գյումրիի 36-ամյա բնակչի տանը։ Հայտնաբերվեց մեթադոնային լուծույթով սրվակ, ընդհանուր 700 գրամից ավելի մարիխուանայով ապակե երեք տարա, կաթուցիչներ, կանեփի սերմ, սպիտակ փոշենման և բյուրեղանման զանգվածներ։ Շենքի հետնամասում գտնվող տնակում էլ հայտնաբերվեց մոտ 200 գրամ մարիխուանա, կանեփի սերմ ու կաթուցիչներ։
36-ամյա տղամարդն ու հորեղբայրը ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան