ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղացնել ապաստանի դիմումների քննության պահանջները
ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը պատրաստել է հրահանգներ միգրացիոն ծառայությունների աշխատակիցների համար, որոնց նպատակն է մեծացնել արտաքսումների թիվը՝ առաջին փուլում ապաստան տրամադրելու հարցում մերժում տալու միջոցով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ փետրվարի 17-ին թվագրված փաստաթղթի սևագիր նախագիծը հրահանգում է իմիգրացիոն ծառայությունների աշխատակիցներին քննել միայն այն թեկնածուների դիմումները, ովքեր ունեն ապաստան ստանալու լավ հնարավորություններ: Մասնագետներին նաև խորհուրդ է տրվում դիմումների ուսումնասիրության ընթացքում «հարցեր տալ ամբողջ անհրաժեշտ տեղեկատվության մասին» պարզելու համար, թե արդյոք կա արտաքսման դեպքում դիմորդի հետապնդման իրական վտանգ: Ընդ որում, ինչպես նշում է գործակալութունը, չափանիշներ, թե ինչը կարող է նման հիմք հանդիսանալ, փաստաթղթում չի նշվում:
Փաստաթղթի բովանդակության հետ ծանոթ աղբյուրների տեղեկություններով՝ փաստաթղթի նպատակն է ուժեղացնել հսկողությունը դիմորդների ընտրության առաջին փուլերում: Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է միգրացիոն ծառայությունների աշխատակիցներին ավելի լայն լիազորություններ տրամադրել՝ թույլ տալով նրանց որոշել, թե որ դիմումներն ունեն իմիգրացիոն դատարանի կողմից հաստատվելու «մեծ հավականություն»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան