Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Բիզնես

ԱԲ գործիքների կիրառումն արդեն փոխում է վարչարարության մոտեցումները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը BOLD Business 2031-ի շրջանակում մասնակցել է պանելային քննարկմանը, որի ընթացքում մասնակիցները քննարկել են առաջիկա հինգ տարիներին բիզնես միջավայրի զարգացման հիմնական միտումները, տեխնոլոգիական փոփոխությունները, թվայնացումը, արհեստական բանականության կիրառումը և պետություն-բիզնես հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև նոր իրողություններին համապատասխան բիզնես միջավայրի ձևավորման հնարավորությունները։

ՊԵԿ նախագահը, անդրադառնալով առաջիկա տարիների գլոբալ փոփոխություններին, առանձնացրել է համաշխարհային տնտեսության բազմակենտրոնացումը, էլեկտրոնային առևտրի զարգացումը, արհեստական բանականության ազդեցությունը և պետություն-բիզնես հարաբերությունների փոխակերպման անհրաժեշտությունը։ «Արհեստական բանականությունը պետք է դիտարկել ոչ թե մարդու դերին հակադրող, այլ նրա արտադրողականությունն ու ստեղծարար ներուժը մեծացնող գործիք՝ հնարավորություն տալով մարդուն ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակույթին, գիտությանը և կրթությանը»,- նշել է Էդուարդ Հակոբյանը։

Խոսելով հարկային վարչարարության ապագայի մասին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ արհեստական բանականության գործիքների կիրառումն արդեն փոխում է վարչարարության մոտեցումները։ Ըստ Էդուարդ Հակոբյանի՝ նպատակն է անցում կատարել խախտումների բացահայտման և տուգանման վրա հիմնված մոտեցումից դեպի կանխարգելիչ վարչարարություն և հարկային կամավոր կարգապահության ձևավորում՝ հարկային գործընթացները դարձնելով առավել արագ, կանխատեսելի և արդյունավետ։

«Հարկային վարչարարությունը դառնում է կանխարգելիչ․ մենք վարչարարությունը տանում ենք դեպի կամավոր կարգապահություն, իսկ արհեստական բանականությունը լայն հնարավորություն է տալիս այս տեսլականը շատ արագ կյանքի կոչելու»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։ Որպես Հայաստանի մրցունակության գլխավոր մարտահրավեր՝ ՊԵԿ նախագահն առանձնացրել է տնտեսության բացությունն ու կապերի դիվերսիֆիկացումը՝ տարածաշրջանային և միջազգային համակարգերի հետ առավել սերտ ինտեգրման միջոցով։

Այս համատեքստում կարևորվել է երկրների միջև հարկային և մաքսային թվային համակարգերի կապակցումը, ինչը բիզնեսի համար կապահովի տվյալների փոխանակման և նոր շուկաներում գործունեությունը դիվերսիֆիկացնելու ամուր թվային հիմք։ ՊԵԿ նախագահն ընդգծել է նաև պետական համակարգերում առկա տվյալների արդյունավետ օգտագործման կարևորությունը՝ բիզնեսից նույն տեղեկատվությունը տարբեր պետական մարմիններին բազմակի չպահանջելու և հնարավոր ռիսկերը նախապես գնահատելու համար։

Ըստ նրա՝ պետությունը պետք է ոչ միայն արձանագրի խախտումները, այլև տվյալների վերլուծության միջոցով նախապես գնահատի ռիսկերը և աջակցի բիզնեսին՝ դրանք կանխելու և խախտումներից խուսափելու հարցում։ միաժամանակ, վարչարարությունը դարձնելով ավելի կանխարգելիչ և արդյունավետ։

Բիզնեսին ուղղված եզրափակի խոսքում Էդուարդ Հակոբյանը կարևորել է կազմակերպությունների հստակ տեսլականի և առաքելության ձևակերպումը՝ նշելով, որ ՊԵԿ-ն ունի իր տեսլականն ու առաքելությունը և գործունեությունը կառուցում է դրանց հիման վրա։ Կոմիտեի ղեկավարը նաև ընդգծել է արհեստական բանականության հնարավորություններից օգտվելու և Հայաստանի սահմաններից դուրս մտածելու անհրաժեշտությունը՝ միջազգային շուկաներում հայկական բիզնեսի հնարավորություններն ընդլայնելու համար։