Եվրոպացի գործընկերները դժվար հասկանան, թե ինչ է նշանակում Թուրքիայի պես հարևան ունենալ. Հունաստանի վարչապետ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի քայլերն Էգեյան ծովում։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը՝ Ցիպրասի այս հայտարարությունն անվանելով «իր չափերն անցնող»:
Աղբյուրը նշում է, որ Շվեյցարիայում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցող Ցիպրասն իր ելույթի ժամանակ ասել է, որ Հունաստանը բախվում է ոչ միայն տնտեսական ու միգրացիոն ճգնաժամի, այլև ստիպված է հանդուրժել Թուրքիայի պես ագրեսիվ հարևանի:
Ցիպրասի խոսքով՝ Թուրքիան պարբերաբար ագրեսիվ ռազմական ակտիվություն է դրսևորում Էգեյան ծովում՝ Հունաստանի սահմանի մոտ, և եվրոպացի գործընկերները դժվար թե հասկանան, թե ինչ է նշանակում Թուրքիայի պես հարևան ունենալ:
Միևնույն ժամանակ, Հունաստանի վարչապետը նշել է, որ 2016 թվականին Թուրքիայի և Եվրամիության միջև ստորագրված միգրացիոն համաձայնագիրը թեև դժվարին, սակայն անհրաժեշտ քայլ էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է