Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Արենիում կրկին գինու տոն է

Հոկտեմբերի 3-ին Վայոց ձորի Արենի գյուղը կրկին կհյուրընկալի գինու սիրահարներին։ Արենիի գինու փառատոնն այս տարի կանցկացվի ժամը 11։00-ից մինչև 20։00-ն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԷվենտՏուրա ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը։ Մուտքն անվճար է։ Օրվա ընթացքում նախատեսված են գինու համտեսներ, երաժշտական ու պարային ծրագրեր, ավանդական խաղեր և այլ ժամանցային միջոցառումներ։

Փառատոնի մեկնարկը կտրվի ավանդական խաղողի ճզմման արարողությամբ, որին կհաջորդեն կենդանի երաժշտության և պարի կատարումներ, անհատ կատարողների ելույթներ ու տարբեր ժամանցային ծրագրեր։ Մանուկյանի ներկայացմամբ՝ այս տարվա առանձնահատկություններից մեկը փառատոնի նոր ձևաչափն է․ այցելուների համար առաջարկվում է հուշանվերային փաթեթ՝ գինու բրենդավորված բաժակով, բաժակի պատյանով և փառատոնային գրքույկով։ Փաթեթն արժե 7000 դրամ, իսկ գրքույկը հնարավոր է ձեռք բերել նաև առանձին՝ 2000 դրամով։

Գրքույկը նախատեսված է ոչ միայն որպես հուշանվեր։ Այն այցելուներին հնարավորություն է տալիս մասնակցել փառատոնի որոշ ինտերակտիվ ծրագրերին, այդ թվում՝ խաղերին և հատուկ առաջարկներին, ինչպես նաև գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին։

Արենիի գինու փառատոնի հիմքում, սակայն, միայն մեկօրյա միջոցառումը չէ։ «Արենի համայնքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Սյուզան Մարգարյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ փառատոնի՝ համայնքի զարգացման և տեղական արտադրանքի ներկայացման նշանակությանը։ Արենին Հայաստանի գինեգործության կարևոր կենտրոններից է, իսկ գյուղի հարակից Արենի-1 քարանձավում հայտնաբերված գինեգործական համալիրը թվագրվում է շուրջ 6100 տարի առաջ։

Այս ժառանգությունը նաև կապվում է տարածաշրջանի ժամանակակից գինեգործության զարգացման հետ։ Մարգարյանը ներկայացրեց, որ վերջին տարիներին Արենիում զարգացել են ոչ միայն գինեգործությունը, այլև զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ ավելացել են հյուրատներն ու տեղական արտադրանքը ներկայացնող վայրերը։ Փառատոնը ևս այդ գործընթացի կարևոր մասերից է՝ նպաստելով գինու զբոսաշրջության զարգացմանն ու համայնքի տնտեսական ակտիվությանը։

Տարածաշրջանի գինեգործական առանձնահատկություններից է նաև տեղական խաղողի տեսակների օգտագործումը։ Վայոց ձորը հատկապես հայտնի է Սև Արենի խաղողի տեսակով, իսկ տարածաշրջանում տարածված են նաև Ոսկեհատը, Խաթուն Խարջին և Տոզոտը։

Այսպիսով, հոկտեմբերի 3-ի միջոցառումը մեկ օրվա գինու տոն լինելուց բացի, Արենիի և ամբողջ Վայոց ձորի՝ որպես գինու, գյուղական մշակույթի և զբոսաշրջության ուղղության ներկայացման հարթակ է։ Փառատոնը մեկ վայրում միավորում է տեղական գինեգործությունը, սնունդը, երաժշտությունը, արհեստներն ու համայնքային կյանքը՝ հայկական գինու պատմությունն ու ժամանակակից արտադրությունը ներկայացնելով նաև միջազգային այցելուներին։

Շողեր Ղլիջյան