Ռուսաստանում առաջարկում են արգելել «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը
Ֆիլմում պատմվում է այն մասին, թե ինչպես են Ստալինի մահից հետո նրա թիմակիցները պայքարել իշխանության համար։
Ռուսաստանի մշակույթի նախարարությանը կից հասարակական խորհուրդը մտադիր է քայլեր ձեռնարկել՝ արգելելու բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչչիի «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանում։ Այս երկրում Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հունավարի 25-ին։
Նախարարությանը կից հասարակական խորհուրդը համարում է, որ ֆիլմը չունի ոչ՛ պատմական, ո՛չ էլ գեղարվեստական արժեք: Բացի այդ, ըստ ՀԽ-ի, ֆիլմում «պղծվում են» խորհրդային շրջանի խորհրդանիշները՝ օրհներգը և շքանշանները։ ՀԽ անդամ Պավել Պոժիգայլոն РБК-ին ասել է, թե անգամ մարշալ Ժուկուվն այդ ֆիլմում «հիմարի կերպարում» է ներկայացված։ «Բացի դրանից, ֆիլմում առկա են բռնությունների տեսարաններ»,- ասել է Պոժիգայլոն, հավելելով. «Կան նաև Ռուսաստանի օրենսդրության խախտման նշաններ»: ՀԽ անդամի կարծիքով, մասնավորապես, այդ ֆիլմը «ատելություն է սերմանում»։
ՌԴ մշակույթի փոխնախարար Վլադիմիր Արիստարխովը, մինչդեռ, հայտարարել է, որ նախարարությունը «Ստալինի մահը» ֆիլմը ստուգել է ու խախտումներ չի գտել։ Նախարարությանը կից հասարակական խորհրդի անդաները, սակայն, առաջարկում են ֆիլմի պրեմիերան հետաձգել առնվազն կես տարով և ցուցադրությունը կազմակերպել Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին նվիրված տոնակատարություններից հետո։ Ավելին՝ ՀԽ անդամ Պոժիգայլոն համարում է, որ ցանկալի չէ Ստալինի մասին «այդ կատակերգությունը» ցուցադրել մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին։ «Ստալինի մահն» արգելելու կոչով են հանդես եկել նաև Պետդումայի որոշ պատգամավորներ, մասնավորապես, Ելենա Դրապենկոն։
Նշենք, որ վերջին օրերին այս հարցը դարձել է համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը: Ռուսաստանցի օգտատերերից շատերը գրում են, որ եթե նախկինում կմտածեին՝ արժե՞ այդ ֆիլմը դիտելու համար գնալ կինոթատրոն, թե ոչ, ապա ծավալված քննարկումներից հետո հաստատ գնալու են։ «Եթե ուզում են արգելել, ուրեմն իսկապես հետաքրքիր ֆիլմ են նկարահանել բրիտանացիները»,- պնդում են օգտատերերը:
Հիշեցնենք՝ անցած տարի Ռուսաստանում մեծ աղմուկ էր բարձրացել «Մաթիլդա» ֆիլմի շուրջ, որը պատմում է Ռուսաստանի վերջին ցար Նիկոլայ երկրորդի և բալետի պարուհի Մաթիլդա Կժեշինսկայայի սիրավեպի մասին: Ֆիլմի ցուցադրումը չէր արգելվել, իսկ հեղինականերն ու պրոդյուսերները մեծ գուար էին աշխատել կինոնկարի շուրջ բարձրացած աղմուկի շնորհիվ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է