Ուղտերին բոտեքսել են եւ տարել մրցույթի
12 կենդանիներ ընտրանքից բացառվել են դրանց տերերի կողմից բոտոքսի ապօրինի օգտագործման պատճառով, հայտնում է էմիրաթական The National պարբերականը: Մրցությանը մասնակցելուց առաջ կենդանիներին կատարյալ տեսք տալու համար շուրթերի, այտերի, գլխի եւ ծնկերի մեջ ֆիլեր են ներարկել:
«Մրցույթում սովորաբար բոտոքսը լայնորեն կիրառվում է էգ ուղտերի շուրթերը, քիթը եւ նույնիսկ ծնոտը լցնելու համար,- ասել է մրցույթի մասնակիցներից մեկը: - Դատավորները եւ հանդիսատեսը սովորաբար հիանում են խոշոր գլխով եւ արտաքինի մեծացված մասերով»:
Ամենագեղեցիկ էգ ուղտի կոչման մրցույթն անցկացվում է թագավոր Աբդել Ազիզի անվան ավանդական փառատոնի շրջանակում: Ներկայացված է ավելի քան 30 հազար կենդանի: Մրցանակային ֆոնդը կազմում է 57 մլն դոլար, որից ավելի քան 31 մլն-ը հատկացվում է գեղեցկության մրցույթի մրցանակներին: Հունվարի 1-ին փառատոնի սկզբից մրցույթին հաճախել է 300 հազար մարդ:
Նշվում է, որ խարդախները չեն սահմանափակվում բոտոքի օգտագործմամբ. հայտնի են պլաստիկ վիրաբույժների ներգրավելու դեպքեր: Այսպես՝ մրցույթի ժամանակ պարզվել է, որ վիրաբույժները տերերի պատվերով փոքացրել են էգ ուղտերի ականջների չափերը: Անբարեխիղճ մասնակիցները նաեւ մգեցնում են իրենց կենդանիների մորթու գույնը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից