Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի շրջանակում Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Դրանք կմեկնարկեն հոկտեմբերի 7-ին Զաքարիա Փալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգով (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Նախատեսված ծրագիրը միահյուսում է հայկական, վրացական և համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցները, այդ թվում՝ Զաքարիա Փալիաշվիլու «Հարսանեկան տեսարանը» «Աբիսողոմ և Էթերի» օպերայից, Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը («Զանգերով սիմֆոնիա»):
Համերգի մենակատարն է նշանավոր հայազգի թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Նարեկ Հախնազարյանը, որի կատարմամբ կհնչի Դվորժակի հանրահայտ Թավջութակի կոնցերտը:
Այս առանձնահատուկ երեկոն ոչ միայն տոնական նվեր է Վրաստանի երաժշտասեր հանրությանը, այլև հայ-վրացական մշակութային երկխոսության և երկու ժողովուրդների անխաթար եղբայրության վառ վկայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է