«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոն
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարար Թորոսյանը շրջայց է կատարել տաղավարներում, զրուցել ուսանողների, աշխատանք փնտրող անձանց և գործատուների հետ, հետաքրքրվել ներկայացված ծրագրերով և նախաձեռնություններով։
Իր ելույթում նախարար Թորոսյանը կարևորել է նման նախաձեռնությունների անցկացումը՝ ընդգծելով կրթության դերը անձի զբաղվածության և բարեկեցության ապահովման գործում։ Այս համատեքստում Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև e-work.am հարթակի հնարավորություններին և նշել, որ այժմ աշխատանքներ են իրականացվում կայքի առաջխաղացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով այն զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոն։
Էքսպոյին առանձին տաղավարով ներկայացված է եղել նաև Միասնական սոցիալական ծառայությունը․ ներկայացվել են e-work.am հարթակի միջոցով աշխատանք փնտրելու և առաջարկելու հնարավորությունները, մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստման գործող ծրագրերը։ Էքսպոյի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ պետական և մասնավոր ոլորտը ներկայացնող կազմակերպությունների կողմից առաջարկվող կրթական ու աշխատանքային, ինչպես նաև կարիերայի զարգացման հնարավորություններին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին