Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում

Սեպտեմբերի 22-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային ցուցադրությունը: Այն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով՝ դառնալով մշակութային երկխոսության, ինստիտուցիոնալ հիշողության և երկու կարևոր թանգարանային կենտրոնների հավաքածուների փոխադարձ վերաիմաստավորման նշանակալի հարթակ։

Ցուցադրության բացմանն ընդառաջ՝ այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆը։

Անկախության օրը նշանավորվում է նաև մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնություններով

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Անկախության 35-ամյակի առիթով և ընդգծել, որ արդեն երրորդ տարին է՝ այս օրը նշանավորվում է նաև մշակութային ժառանգությանն ուղղված նախաձեռնություններով․ «Մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը, և կարծում եմ՝ ընտրված խորագիրը՝ հարատև պետության վերաբերյալ, ավելի քան խոսուն է։ Անցնելով բարդ ճանապարհ՝ մենք ամուր կանգնել ենք այն ուղու վրա, որը տանում է դեպի մեր պետության՝ օրեցօր ավելի հզորացում, ուժեղացում և հարատևություն։ Եվ դա տեղի է ունենում նաև մշակույթի միջոցով»։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ խորհրդանշական է, որ Հայաստանի անկախության տոնին բացվող նոր ցուցադրությունն իրականացվում է միջազգային համագործակցության շրջանակում՝ հեղինակավոր թանգարանների մասնակցությամբ։  Հայկական մշակութային ժառանգությունը դիտարկվում է համաշխարհային մշակութային ժառանգության համատեքստում, իսկ միջազգային ցուցադրությունները հնարավորություն են տալիս տեսնելու տարբեր մշակույթների միջև կապերը, ընդհանրություններն ու փոխազդեցությունները՝ նպաստելով մեր երկրի թանգարանային գործունեության որակի բարձրացմանը։

Կրթական բաղադրիչի կարևորության մասին

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է ցուցադրության կրթական բաղադրիչը՝ հույս հայտնելով, որ դպրոցականներն ակտիվորեն կայցելեն թանգարան, իսկ ցուցադրության միջոցով ստացած գիտելիքները կօգնեն նրանց նաև տարբեր առարկաների ուսումնառության ընթացքում։ «Նման ցուցադրություններն ավելին են, քան պարզապես տարբեր ցուցանմուշների ներկայացումը։ Դրանք դառնում են մեզ համար կարևոր գիտելիքի, ճանաչողության, ինչպես նաև մեր առօրյայի հետ կապի փոխանցման միջոց»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ցուցադրության կառուցվածքը հնարավորություն է տալիս հնագույն ժամանակներից հասնել մինչև մեր օրերը և տեսնել, թե անցյալի պատկերացումներն ինչ արձագանքներ ունեն ներկայում։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ցուցադրության համադրողներին և մասնագիտական խմբին գաղափարի մշակման և հաջող հայեցակարգի ձևավորման համար։ Նա ընդգծել է նաև հայ-գերմանական մշակութային համագործակցության շարունակական բնույթը՝ հիշեցնելով Բեռլին կատարած այցն ու ցուցադրության նախապատրաստման ընթացքում տեղի ունեցած քննարկումները։

Նախարարը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմի գործընկերներին, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին մշտական աջակցության և պատրաստակամության համար։ Նշվել է նաև, որ Հայաստանի պատմության թանգարանն իր հերթին ցուցադրություն կունենա Բեռլինի Թանգարանային կղզում։ 

Գերմանական հավաքածուի որոշ նմուշներ առաջին անգամ են ցուցադրվում արտերկրում

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը ևս շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Անկախության 35-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով Բեռլինի նշանավոր թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությունը։ Դեսպանի խոսքով՝ ցուցադրությունը ներկայացնում է աշխարհը, երկիրը և միմյանց ճանաչելու ու հասկանալու մարդկության բազմադարյա փորձերը՝ բրոնզի դարից մինչև 20-րդ դար՝ միաժամանակ բացահայտելով տարբեր երկրների, մշակույթների և դարաշրջանների միջև առկա ընդհանրությունները։ Նա առանձնահատուկ ընդգծել է, որ գերմանական հավաքածուի որոշ նմուշներ առաջին անգամ են ցուցադրվում արտերկրում։ Կլաուդիա Բուշի գնահատմամբ՝ ցուցադրությունը ոչ միայն գիտական և մշակութային կարևոր արժեք ունի, այլև հայ-գերմանական հարաբերությունների և ժամանակակից թանգարանային համագործակցության բարձր մակարդակի վկայությունն է։ «Այս ցուցադրությունը մեր երկկողմ ռազմավարական գործընկերության մաս է՝ միտված տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի, կրթության և ակադեմիական համագործակցության խորացմանը, մշակութային փոխանակումների խթանմանն ու փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասել է Կլաուդիա Բուշը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության անունից շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպման գործում ներգրավված բոլոր գործընկերներին։ 

Այցելուները կտեղափոխվեն տարբեր քաղաքակրթություններ ու տարբեր ժամանակներ

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ևս շնորհավորել է ինչպես Անկախության 35-ամյակի, այլև կարևոր ցուցադրության բացման առթիվ: «Այս ցուցադրությունը մեր այցելուներին կտեղափոխի տարբեր քաղաքակրթություններ ու ժամանակներ՝ ստեղծելով յուրօրինակ երկխոսության հնարավորություն: Սա մեզ համար շատ կարևոր համագործակցություն է, որն անհնարին կլիներ առանց պետության աջակցության»,- ասել է Դավիթ Պողոսյանը: Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի խոսքով՝ Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյա պատմության ընթացքում սա առաջին անգամն է, երբ կղզու վեց թանգարաններ համագործակցում և համատեղ իրենց ցուցանմուշներն են ներկայացնում Հայաստանի պատմության թանգարանում: «Խորհրդանշական է, որ մենք դուրս ենք գալիս կղզու սահմաններից և ներկայանում ենք աշխարհին, ինչը կարևորագույն քայլ է նաև մարդկանց միջև կապերի ամրապնդման տեսանկյունից»,- ասել է Մաթիաս Վեմհոֆը:

50  բացառիկ նմուշներ Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարաններից

«Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն» բացառիկ միջազգային ցուցադրությանը  շրջանակում կներկայացվեն ավելի քան 50 նմուշներ Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարաններից։ Դրանք ունեն ժամանակագրական լայն ընդգրկում՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։ Առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբվեն Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված ցուցանմուշներ։ Կներկայացվեն Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքեր։ Ցուցադրության առանցքային ցուցանմուշներից են Ք. ա. 12-11-րդ դարերով թվագրվող՝ վաղ երկաթի դարաշրջանի «արեգակնային համակարգի» բրոնզե մոդելները։ Հատկանշական է, որ դրանց բեռլինյան օրինակներն ընդհանրապես առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու տարբեր քաղաքակրթությունների մշակութային ժառանգության, առասպելաբանական մտածողության և տիեզերագիտական պատկերացումների միջև եղած ընդհանրություններին ու փոխակերպումներին։

Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։ Ցուցադրությունը գործելու է մինչև 2027 թվականի մարտի 21-ը։