Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը: Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի և Բեռլինի Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով՝ դառնալով մշակութային երկխոսության, ինստիտուցիոնալ հիշողության և երկու կարևոր թանգարանային կենտրոնների փոխգործակցության նշանակալի հարթակ։
Նիկոլ Փաշինյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Ցուցադրությանը ներկայացված են Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարաններից բերված ավելի քան 50 նմուշներ՝ դրանք համադրելով Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված ցուցանմուշների հետ։
Բեռլինի Թանգարանային կղզու արժեքավոր նմուշներն ունեն ժամանակային լայն ընդգրկում՝ հին աշխարհից մինչև միջնադար և նոր ժամանակներ։ Ներկայացված են Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքերը։
Ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում կգործի մինչև 2027 թ. մարտի 21-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է