Հորդառատ անձրևը հեղեղել է Ֆլորենցիան
Հորդառատ անձրևը հեղեղել է Ֆլորենցիան։ Ընդամենը մեկ ժամում 45 միլիմետրից ավելի տեղում է գրանցվել։ Ջուրը ներթափանցել է հայտնի պատկերասրահներից ներս, տեղեկացնում է Euronews-ը։
Ուֆիցիի պատկերասրահի այն սրահում, որտեղ ցուցադրված են 17-րդ դարի յոթ կտավներ, լուսամուտի տակից ջրի որոշակի ներհոսք է նկատվել։ Պատկերասրահից հայտնել են, որ արվեստի որևէ գործի վնաս չի պատճառվել։ Սրահը վաղը առավոտյան կբացվի այցելուների համար սովորական ժամին։
Ջուրը ներթափանցել է նաև Պալացո Պիտտիի պալատ։ Ֆլորենցիայում գտնվող Վերածննդի դարաշրջանի այդ կոթողը կառուցվել է 1446 թվականին։ Ջրի տակ են անցել Պալատինյան պատկերասրահի և Ժամանակակից արվեստի պատկերասրահի հատակները, ինչի պատճառով փակվել են որոշ ցուցասրահներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է