Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Բիզնես

Նախատեսվում է վերանայել պետական պաշտոնյաների վարձատրության գործող համակարգը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։

Օրինագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանը և մրցունակ հանրային ծառայության ապահովմանը։ Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգը (բացառությամբ այն ծառայությունների, որտեղ գործում են ատեստավորման հիմքով վարձատրության կարգավորումներ)՝ վերանայելով հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները և ներդնելով կատարողականի գնահատման (այսուհետ՝ ԿԳ) նոր կարգավորումներ, ինչը թույլ կտա վարձատրության չափը պայմանավորել աշխատանքի գրանցած արդյունքներով՝ որպես աշխատանքի արդյունավետության և հանրային ծառայությունների որակի  բարձրացման էական գործոն։

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պետական ծառայության համալրման գործընթացների արդյունավետության, միասնականության, թափանցիկության և հասանելիության բարձրացման, ինչպես նաև պետական ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացում կիրառվող ընթացակարգերի պարզեցման և թվայնացման անհրաժեշտությամբ։ Նախագիծը չի տարածվելու այն ծառայությունների վրա, որտեղ արդեն գործում է ատեստավորման հիմքով վարձատրության համակարգ։ Այդ բացառությունների թվում են մի շարք ուժային կառույցներ։

Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդրական փաթեթը ոլորտում սկսված բարեփոխումներն ամրացնելու և դրանց ընթացքը խորացնելու նպատակ ունի։ Փոփոխությունները նախատեսվում են 2027 թվականի հունվարի 1-ից։ Նախագիծը սահմանված կարգով  կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն ամենաբարդ, մյուս կողմից՝ ամենակարևոր բարեփոխումներից մեկն է. «Այս բարեփոխումներով մենք ռազմավարական նշանակության խնդիր ենք լուծում։ Եթե այս խնդիրը ձևակերպելու լինենք շատ կարճ՝ պետության և պետական համակարգի ուժեղացում, պետության, պետական կարգավիճակի ուժեղացում»։

Ըստ վարչապետի՝ այս բարեփոխումը չանել, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը դատապարտել տեղապտույտի վիճակի և ՀՀ-ում պետական տրամաբանությունը շարունակել ստորադասել կոռուպցիոն տրամաբանությանը: Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ կոռուպցիայից զերծ  տեսլականի իրագործման համար այս բարեփոխումը շատ կարևոր է։ 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ համակարգում կրթություն ստանալու պարտադիր բաղադրիչի կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Վարչապետը, անդրադառնալով բարեփոխման վերաբերյալ նախատեսվող  քննադատություններին, շեշտել է. «Մենք ունենք քաղաքական կամք զարգացնելու մեր պետությունը։ Եվ ոչ միայն ընթացիկ  կառավարության, այլև՝ հետագա կառավարությունների, ոչ միայն ընթացիկ պաշտոնյանների, այլև՝ հետագա պաշտոնյանների աշխատանքի արդյունավետության բարձրացման շարունակական մեխանիզմը պետք է ներդրվի»։

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են որոշ դիտարկումներ, առաջարկություններ։