Նախարարի տեղակալը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի «ԾովԵմ» և «Ճամբարակի արարող երիտասարդներ (ՃամբԱՐԵ)» երիտասարդական կենտրոններ:
Նախարարի տեղակալը շրջել է կենտրոններում, ծանոթացել պայմաններին, զրուցել երիտասարդների հետ, հետաքրքրվել երիտասարդական կենտրոններում իրականացվող աշխատանքով, ընթացիկ ծրագրերով ու միջոցառումներով:
Քրիստինա Թաթարյանը կարևորել է, որ կենտրոններում իրականացվող աշխատանքները բխեն գլխավորապես երիտասարդական պետական քաղաքականության առաջնահերթություններից՝ երիտասարդների համար ապահովելով կարողությունների զարգացման հնարավորություն, ինտելեկտուալ ժամանց, գաղափարներ փոխանակելու միջավայր:
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ կնքված հուշագրերի շրջանակում Հայաստանի տարբեր բնակավայրերում գործում են 19 երիտասարդական կենտրոններ: Մինչև ընթացիկ տարվա վերջ պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսվում է բացել ևս 6 կենտրոն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է