ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պետք է ոչ միայն զարգացնեն առանձին տրանսպորտային միջանցքները, այլև ձևավորեն փոխկապակցված երթուղիների միասնական համակարգ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Նուռլան Երմեկբաևը։
«Ծովային հաղորդակցությունները, ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում խոցելի են և ենթակա տարբեր տեսակի ռիսկերի։ Այս պայմաններում մեր պետությունների համար, որոնք գտնվում են նույն՝ Եվրասիա մայրցամաքում, օբյեկտիվորեն մեծանում է եվրասիական տրանսպորտային երթուղիների և դրանց հետ կապված կարգավորող նորմերի նշանակությունը», - հայտարարել է Երմեկբաևը «ԵԱՏՄ-ՇՀԿ․ տնտեսական համագործակցության ակտիվացում» խորագրով կլոր սեղանի շրջանակում։
Նա նշել է, որ գլոբալ մատակարարման շղթաների ընթացող վերակազմավորումը նոր պահանջներ է առաջ քաշում։
«Հետևաբար, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի առջև խնդիր է դրված ոչ միայն զարգացնել առանձին տրանսպորտային միջանցքներ, այլև ձևավորել փոխկապակցված երթուղիների միասնական համակարգ, որը կմիավորի արևելքը, արևմուտքը, հյուսիսը և հարավը», - նշել է նա։
Երմեկբաևը նշել է, որ ԵԱՏՄ-ն ունի համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության մշակված մեխանիզմներ, իսկ ՇՀԿ-ն միավորում է այն երկրները, որոնց տարածքով անցնում են Եվրասիայի կարևորագույն տարանցիկ ուղղությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին