Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը
Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հիմնադրման 40-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:
1986 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի) հիմնադրված նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը, տասնամյակներ շարունակ դարձել է քաղաքի մշակութային կյանքի այցեքարտերից մեկը։ Կոլեկտիվը, որտեղ ընդգրկված են բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտած և հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր երաժիշտներ, տարիներ շարունակ ներկայացրել է հայկական երաժշտարվեստը աշխարհի տարբեր բեմերում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հունաստանում, ՌԴ-ում, Իրաքում և այլուր: Նվագախմբում յուրահատուկ հնչողությամբ ներկայացված են գրեթե բոլոր ազգային նվագարանները՝ քանոն, քամանչա, թառ, ուդ, դհոլ, շվի, դուդուկ և զուռնա։ Իր գործունեության ընթացքում նվագախումբը հանդես է եկել նաև աննախադեպ նախագծերով, ինչպիսին է, օրինակ, հայկական սիրված ֆիլմերի մեղեդիների նորովի՝ ազգային նվագարանային մատուցմամբ համերգային ծրագիրը («Ֆիլմապատում»):
Հոբելյանական երեկոյի ընթացքում հնչել են սիրված ու ճանաչված կատարումներ՝ ինչպես նվագախմբի ու երգչախմբի, այնպես էլ հրավիրված հյուրերի մասնակցությամբ։ Հատուկ նվագախմբի համար գրված նոր ստեղծագործություններով համեմված երեկոն վերածվել է ազգային երաժշտության տոնի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է