Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Մատենադարանը պատրաստ է ցուցադրելու իր ձեռագրերը․ Գանձասարի «դիվանագիտական» սկանդալը

Հայաստանի քաղաքական և հանրային դաշտից հայտարարություններ ու բաց նամակներ են ուղղվում այն պետություններին, որոնց դիվանագետները մասնակցել են Գանձասարում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հանդիպմանը և «ոչ պատշաճ» արձագանքել տեղի ունեցածին։  

Օտարերկրյա դիվանագետներին Հաջիևը Գանձասարի վանքում ցուցադրել է հնագույն գրքերի թանգարանային վերարտադրության դատարկ էջերը՝ դրանք ներկայացնելով որպես հայկական պատմական «կեղծարարության» ենթադրյալ ապացույց և դրա հիմքով առաջ մղել Ադրբեջանի այն պնդումը, թե հայկական Գանձասարի վանքը «աղվանական» է։ Հայաստանի հանրությունն այժմ պատասխանների է սպասում, թե արդյոք նման գործողություններն ու խաղաղության օրակարգը համադրելի են։ Հարցը քննարկվել է նաև Հայաստանի խորհրդարանում։

ԱԺ ընդդիմությունը նամակներ է պատրաստել, խորհրդարանի ղեկավարը բանավոր է անդրադարձել Գանձասարում տեղի ունեցածին։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանի իշխանությունը փորձում է չվնասել խաղաղության օրակարգը և նույնը կոչ է անում Ադրբեջանին։ Հայկական Գանձասարը «աղվանական» և հնագույն գրքերի վերարտադրություններում հայոց պատմությունը դատարկ էջերով ներկայացնելու Հիքմեթ Հաջիևի գործողություններին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը զուսպ է արձագանքում․

«Մենք բազմիցս ենք ասել, որ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ։  Մատնանշած հայտարարությունները բնականաբար չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում՝ բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են։ Մյուս կողմից լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե, օրինակ, արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»։  

Պատմությունը կեղծելու ադրբեջանական փորձերը դատապարտելուց բացի՝  խորհրդարանական ընդդիմությունը հարցեր ունի բոլոր այն երկրներին, որոնց դիվանագետները մասնակցել են Գանձասարում հանդիպմանը։ «Հայաստան» խմբակցությունն արդեն պատրաստել է համապատասխան նամակները՝ հաստատում է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը․

«Մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ թույլ են տվել, որ իրենց ներկայությամբ խեղաթյուրվի պատմությունը, և հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվի որպես աղվանական։ Սա ուղղակի խայտառակություն է։ Ինչքան էլ դուք ասեք՝ մենք հիմա խաղաղությունից ենք խոսում, և սահմանին կրակոց չկա, հետևաբար խաղաղություն է, մեր մշակույթի բնաջնջումը էթնիկ զտումից հետո ուղղակի պատերազմական գործողությունների շարունակություն է։ Ուրիշ ոչինչ։ Որևէ կերպ նման ձև խաղաղության չեն գնում»։

Տարածված տեսագրության մեջ երևում է, որ այն պահին, երբ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ցուցադրում է հնագույն գրքերի թանգարանային վերարտադրության դատարկ էջերը՝ դրանք ներկայացնելով որպես հայկական պատմություն, դիվանագետներից ոմանք ծիծաղում են։ ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ սա խիստ մտահոգիչ պահվածք է․

«Միջազգային կառույցների գործընկերները «հահա-հիհի» են անում, տեսաք դուք եթերում։ Այս, ինչ հիմա արվում է, ապագա էսկալացիայի իրավաքաղաքական փաստաթղթավորումն է միջազգային հանրության առաջ»։

Միջազգային հանրությանը բաց նամակներով և սոցցանցերում գրառումների միջոցով դիմել են նաև Հայաստանի հանրային գործիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ ու Ղարաբաղից տեղահանվածներ՝ ներկայացնելով հարցի վտանգավոր և մտահոգիչ շերտերը։ Տեղի ունեցածը նորից թարմացրել է երաշխիքների և խաղաղության իրական բովանդակության մասին խոսույթը։

Նամակներից մեկի հեղինակները «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգ անդամներն են՝ Արեգ Քոչինյանը, Նաիրա Սուլթանյանը, Բորիս Նավասարդյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը, որոնք Հայաստան–Ադրբեջան քաղհասարակության փոխայցելությունների մասնակիցներն են։ Նրանք մտահոգություն են հայտնել և կոչ արել զերծ մնալու այնպիսի քայլերից, որ կարող են ապակառուցողական ընկալվել։ Հայտարարության մեջ ասված է․

«Այն պահին, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արդեն իսկ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, և երկու հասարակություններից ակնկալվում է տասնամյակների հակամարտությունից հետո շարունակել անցումը հարաբերությունների նոր մշակույթի, հանրային խոսքն ու գործողությունները կարևոր նշանակություն ունեն։ Խաղաղության կառուցումը պահանջում է բարդ և անկեղծ խոսակցություն, միմյանց մտահոգությունների նկատմամբ ուշադրություն և գիտակցված ջանք՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որ կարող են վերաբացել վերքերը կամ ուժեղացնել թշնամական վերաբերմունքը»։

Գանձասարում կատարվածի առնչությամբ թերևս Երևանում անձամբ պարզաբանումներ տալու հնարավորություն կունենա Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Նա նույնպես մասնակցում էր Գանձասարի հանդիպմանը։ Ադրբեջան այցից անմիջապես հետո նա հայաստանում էր, իսկ մինչև այդ նա X-ում գրել է․

«Խորապես տարբերվող տեսակետներ և նարատիվներ են պահպանվում, օրինակ՝ որոշ վայրերի ծագման վերաբերյալ, և դրանք պետք է քննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցմանն ուղղված ավելի լայն ջանքերի շրջանակում, նաև անցյալի հակամարտության այս ասպեկտը հաղթահարելու նպատակով։ Դրա համար առանցքային նշանակություն կունենա անցյալ հակամարտության և բոլոր կողմերի կրած տառապանքների ծանր հետևանքների ճանաչումը»։

Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն Ադրբեջանի նախագահի օգնականի կողմից հայկական ձեռագիր մատյանների մակետների ցուցադրությունը մանիպուլյացիա է որակել և պարզաբանել, որ Գանձասարից մշակութային արժեքները դուրս էին բերվել դեռ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում:

Մատենադարանն էլ հայտարարել է՝ պատրաստ են հնագույն ձեռագրերը ցույց տալու յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, որ մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը։ Ըստ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի՝ հայկական ձեռագրերում ազատ էջեր չկան, իսկ Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները։

Արդեն Երևանում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է Մատենադարան, ծանոթացել հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին: Գանձասարում պահպանված և այժմ Մատենադրանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականով, և կոչվում է «Վեհափառի Ավետարան»:

Գանձասար վանական համալիրը հայկական ճարտարապետության շտեմարան է։ Այս գնահատականի հեղինակը, ի դեպ, հայ չէ: Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ, հայտնի պատմաբան և արվեստագետ Անատոլի Յակոբսոնը երկար տարիներ ուսումնասիրել է վանական համալիրը: Իսկ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր արվեստի պատմության ֆրանսիացի հայտնի տեսաբան Շառլ Դիլը Գանձասարը դասել է հայ ճարտարապետական արվեստի հինգ գլուխգործոցների շարքին, որոնք մտել են համաշխարհային ճարտարապետության գանձարան։

armradio.am