Մարալիկի մանկապարտեզը դանդաղ է կառուցվում. Անի համայնքի ղեկավարն այցելել է շինհրապարակներ
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հետևել է համայնքում իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում է համայնքապետարանը։
Սարիբեկյանն ու ոլորտի պատասխանատուները եղել են Մարալիկի մանկապարտեզում, որտեղ աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց դրանց տեմպը դանդաղ է։ Համայնքի ղեկավարը հայտնել է իր դժգոհությունն այս առնչությամբ և հորդորել շինարարին՝ ավելացնել աշխատակիցների թիվը, այլապես նման ընթացքով մանկապարտեզի շինաշխատանքները նախանշված ժամկետում չեն ավարտվի:
Այնուհետ համայնքի ղեկավարն այցելել է Գուսանագյուղով անցնող Հոռոմ-Արթիկ- Ալագյազ հիմնանորոգվող ճանապարհահատված, որտեղ այդ պահին շինարարություն չի ընթացել: Շինարարների բացակայությունն առաջացրել է համայնքի ղեկավարի դժգոհությունը:
Շինարարներ չեն եղել նաև Շիրակավանի՝ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող մուտքի ճանապարհի և հրապարակի հատվածում: Թերացումներն ու խախտումներն արձանագրվել են:
Արման Սարիբեկյանը եղել է նաև Շիրակավանի դպրոցի շինհրապարակում, որտեղ շինարարության ընթացքը գնահատվել է բավարար: Ջրափիի դպրոցում ևս շինաշխատանքներն ընթանում են բնականոն հունով :
Այցերը շինհրապարակներ լինելու են շարունակական:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին