Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Հրապարակվել է ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը

Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետագայում դրանք նախնական և համարժեք փոխհատուցմամբ օտարելու նպատակով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած կառավարության որոշման նախագիծը սեպտեմբերի 9-ին հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Հանրային քննարկումը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը։

Նախագծի համաձայն՝ բաժնետոմսերի ձեռք բերողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ օտարման գործընթացը համակարգող և դրա համար պատասխանատու լիազոր մարմինը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2027 թվականի մայիսի 1-ը։ Օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը և ավարտվի մինչև հոկտեմբերի 1-ը։

Որպես օտարման նպատակներ նշվում են պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովումը։

Ըստ նախագծի՝ օտարումը կապահովի էլեկտրաէներգիայի անխափան, հուսալի և շարունակական մատակարարումը՝ նպաստելով Հայաստանում ավելի քան մեկ միլիոն սպառողի սպասարկմանը։ Այն նաև հնարավորություն կտա ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ իրականացնել արդյունավետ պետական վերահսկողություն։

Նախագծում նշվում է, որ ՀԷՑ-ի նկատմամբ կիրառված ժամանակավոր կառավարումն ունի կանխարգելիչ և ժամանակավոր բնույթ ու չի կարող փոխարինել էներգետիկ ենթակառուցվածքի նկատմամբ երկարաժամկետ և կայուն գույքային վերահսկողությանը։ Այսպիսով, առաջարկվող կարգավորումը ՀԷՑ-ի կառավարման ժամանակավոր փուլից երկարաժամկետ լուծման անցում է նախատեսում։

Սեփականության օտարումը, ըստ փաստաթղթի, անհիմն վնաս չի պատճառի սեփականատերերին, քանի որ բաժնետոմսերի օտարումը կիրականացվի նախնական և համարժեք փոխհատուցմամբ՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկու ամսվա ընթացքում պետք է կազմի օտարվող գույքի նկարագրության արձանագրությունը։ Ժամկետը կարող է մեկ անգամ երկարաձգվել առավելագույնը ևս երկու ամսով։ Արձանագրությունը հաստատելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է կազմակերպվի բաժնետոմսերի շուկայական արժեքի գնահատումը։

Բաժնետերերը ևս իրավունք կունենան սահմանված ժամկետում նախարարություն ներկայացնել Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կազմած գնահատման հաշվետվությունը։

Նկարագրության արձանագրությունում պետք է ներառվեն բաժնետոմսերի տեսակի, դրանցով նախատեսված իրավունքների և պարտականությունների, առկա ծանրաբեռնվածությունների, պարտավորությունների, երաշխավորների ու ռիսկերի վերաբերյալ տվյալներ։ Պետք է ներկայացվեն նաև ՀԷՑ-ի հաշվապահական գույքագրման, ստանձնած իրավունքների և պարտականությունների, նախկին վերակազմակերպումների ու բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի պատմության մասին տեղեկություններ՝ սկսած ընկերության մասնավորեցման պահից։

Արձանագրության քննարկմանը կարող են մասնակցել բաժնետոմսերի սեփականատերերը կամ դրանք փաստացի տիրապետողները։ Բաժնետերերը և բաժնետոմսերի նկատմամբ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձինք արձանագրությունն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կարող են այն բողոքարկել նախարարությունում կամ դատարանում։

ՀԷՑ-ն ունի 246 հազար 423 հասարակ անվանական բաժնետոմս։ Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 83 հազար 900 դրամ է, իսկ դրանց ընդհանուր անվանական արժեքը՝ 20 միլիարդ 674 միլիոն 889 հազար 700 դրամ։

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին պատկանում է 172 հազար 496 բաժնետոմս՝ շուրջ 70 տոկոս բաժնեմաս, իսկ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը՝ 73 հազար 927 բաժնետոմս՝ շուրջ 30 տոկոս բաժնեմաս։