ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-6-ը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
2026 թվականին Մեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչն ընդգծում է քաղաքի կարևոր դերը տարածաշրջանային մշակութային համագործակցության, ժողովուրդների միջև մշակութային երկխոսության և բազմազան մշակութային ժառանգության հանրահռչակման գործում։ Այս համատեքստում «ՏԱՐԱԶֆեստ - Մեղրի 2026»-ը կարևոր մշակութային նախաձեռնություն է, որը կնպաստի Մեղրիում և ամբողջ Սյունիքում միջազգային մշակութային կապերի ընդլայնմանը։
Այս տարի փառատոնը Մեղրիում կմիավորի պատվիրակությունների, դիզայներների և ավանդական արհեստների վարպետների ԱՊՀ և գործընկեր երկրներից, այդ թվում՝ Ղազախստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։
Փառատոնի ծրագիրը ներառում է ավանդական և ժամանակակից էթնո-հավաքածուների ցուցադրություններ՝ միջազգային և հայաստանյան դիզայներների հեղինակային աշխատանքների ներկայացմամբ, վարպետության դասեր և ցուցահանդես-վաճառք՝ ավանդական արհեստների, տեքստիլի և ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ, տարբեր երկրների մշակութային ժառանգության, ավանդական արվեստի և արհեստների ներկայացում, մշակութային երկխոսության և մասնագիտական համագործակցության նոր հարթակների ձևավորում։
«ՏԱՐԱԶֆեստ»-ը Տերյան մշակութային կենտրոնի ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է