Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղրղզստանի գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարարի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավորած պատվիրակության կազմում Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Ղրղզստանի գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Իսամատովայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության, գիտության և նորարարության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և գործնական կապերի զարգացման հնարավորությունները։
Կողմերն անդրադարձել են դասախոսների ու երիտասարդ հետազոտողների ակադեմիական շարժունության խթանմանը, ինչպես նաև փոխադարձ կրթաթոշակային և ուսանողական փոխանակման ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի։
Գիտության և նորարարության ոլորտում կարևորվել է համատեղ հետազոտական նախագծերի իրականացումը։ Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվել են արհեստական բանականությունն ու թվային տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը, կենսատեխնոլոգիաները, ջրային ռեսուրսների կառավարումը, կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսական տեխնոլոգիաները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ ընդգծելով, որ ակադեմիական քաղաքի գաղափարը ենթադրում է ոչ միայն նոր ենթակառուցվածքների ստեղծում, այլև բարձրագույն կրթության, գիտության, հետազոտության, նորարարության և տնտեսության միջև ավելի սերտ կապերի ձևավորում։
Առանձին անդրադարձ է եղել բարձրագույն կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառմանը։ Քննարկվել են բուհերում ԱԲ դասավանդմանը, ակադեմիական ազնվությանը և ազատություններին, ուսանողների և դասախոսների կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր՝ այս համատեքստում կարևորելով երկու երկրների բուհերի ու տեխնոլոգիական կազմակերպությունների ներգրավմամբ փորձի փոխանակումը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ համագործակցության հետագա խորացման և կրթության, գիտության ու նորարարության ոլորտներում համատեղ նոր նախաձեռնությունների առաջմղման ուղղությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է