Ճապոնիայում 97 տարեկան հասակում մահացել է Յայոի Կուսաման՝
Ճապոնիայում 97 տարեկան հասակում մահացել է Յայոի Կուսաման՝ ավանգարդիստ նկարչուհին, որ դարձել էր տոկունության և ինքնաարտահայտման սիմվոլ։ Նա սեփական հալյուցինացիաները վերածում էր արվեստի՝ պտավոր կտավներից ու քանդակագործական դդումներից մինչև հայելային սենյակներ, որոնք ստեղծում են անսահմանության պատրանք։
Կուսաման մահացել է օգոստոսի 14-ին հիվանդանոցում՝ շարունակելով աշխատել մինչև կյանքի վերջին օրերը, հայտնել են «Yayoi Kusama Museum»-ում։ «Նա շարունակում էր նկարել մինչև իր կյանքի վերջին օրերը՝ երբեք մի կողմ չդնելով վրձինը, և մինչև վերջ հավատարիմ մնաց իր այն համոզմունքին, որ սերը կարող է փրկել աշխարհը»,- հայտարարել են թանգարանում։
1977 թվականից Կուսաման, սեփական որոշմամբ, մշտապես բնակվում էր Տոկիոյի հոգեբուժական կլինիկայում, որտեղից ամեն առավոտ նրան տեղափոխում էին հարևանությամբ գտնվող արվեստանոց։
Կուսաման բացահայտորեն խոսում էր հոգեկան առողջության հետ կապված իր խնդիրների մասին։ Նկարչուհին պատմում էր, որ մանկուց ունեցել է կպչուն մտքեր, որոնք նկարագրում էր որպես «ինքնաջնջում»՝ անվերջ կրկնվող նախշերի միջոցով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է