ԱՄՆ Սենատը չի հաստատել բյուջեն, բազմաթիվ պետական հաստատություններ դադարեցրել են աշխատանքը
Ամերիկյան Սենատը չի հաստատել բյուջեի նախագիծը, ինչը կստիպի բազմաթիվ պետական հաստատությունների ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը: Պաշտոնապես դրանք դադարեցրել են գործունեությունը ուրբաթ գիշերվանից, առայժմ հստակ չէ` այս իրավիճակը որքան երկար կշարունակվի:
Ըստ ամերիկյան օրենսդրության, ֆինանսական նախագծերի հաստատման համար անհրաժեշտ է 60 ձայն, սակայն, բյուջեի նախագծի օգտին երեկ կողմ են քվեարկել միայն 51֊ը, 44 դեմոկրատներ ու 4 հանրապետականներ` դեմ:
Դեմոկրատ սենատորները վաղուց էին նախազգուշացրել, որ գնալու են այդ քայլին, որպեսզի ստիպեն հանրապետականներին համաձայնել Ամերիկայում մեծացած միգրատներին օրինական կարգավիճակ տալու առաջարկին: Ըստ հաշվարկների, այժմ Նահանգներում ավելի քան երկու միլիոն մարդ կա, ով ապօրինի Ամերիկա է եկել փոքր հասակում և մինչ օրս չունի երկրում ապրելու իրավունք:
Հաղորդվում է, որ հանրապետականների և դեմոկրատների միջև բանակցությունները շարունակվում են, Սպիտակ տունը չի բացառել, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում արդեն կողմերը կարող են փոխզիջումային տարբերակ գտնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է