Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանային կղզու համագործակցությամբ՝ ՀՀ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, կբացվի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» խորագրով միջազգային ցուցադրությունը:
Ցուցադրությունն առաջին անգամ մեկ հարթակում կհամախմբի Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների ընտրանին։ Այս ցուցադրությունն այցելուին բացառիկ հնարավորություն կտա հանդիպելու տարբեր մշակութային միջավայրերի տիեզերագիտական պատկերներին ու գաղափարներին՝ հին աշխարհից մինչև միջնադար և արդի ժամանակներ։
Ցուցադրությունը կբացվի Հայաստանի պատմության թանգարանում. այն նվիրված է ՀՀ անկախության 35 և Բեռլինի Թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին։
Տոմսերի նախավաճառքը մեկնարկել է. դրանք հնարավոր է ձեռք բերել առցանց՝ museumsarmenia.am հարթակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է