Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Հայաստանում կանցկացվի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աջակցությամբ՝  Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը օգոստոսի 21–28-ը Սպիտակում, Երևանում և Վանաձորում կանցկացնի «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը: Փառատոնը մեկ հարթակում միավորում է թատրոնը, կինոն, երաժշտությունը, լուսանկարչությունը և ստեղծագործական-կրթական ծրագրերը՝ ստեղծելով մշակութային երկխոսության ու նորարար գաղափարների տարածք։

Փառատոնը կարևորում է հատուկ կարիքներ ունեցող անձանց և սոցիալական տարբեր խմբերի լիարժեք ինտեգրումը մշակութային կյանքին՝ ապահովելով հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր բոլոր մասնակիցների համար։

Արդեն 13-րդ տարին է՝ ինչ «ՖՐԵՍԿՈ»-ն ստեղծում է յուրահատուկ հանդիպման վայր, որտեղ արվեստը խոսում է համամարդկային արժեքների, հիշողության, ինքնության և հավասարության մասին։ Այս տարվա ութօրյա բազմաժանր ծրագիրը կրկին միավորում է արվեստագետներին ու հանդիսատեսին՝ ստեղծելով բաց երկխոսության, նոր բացահայտումների և մշակութային համագործակցության հարթակ։

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին Սպիտակի քաղաքային զբոսայգում։ Բացման գլխավոր իրադարձությունը կլինի Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի «Տիրուհիները» թատերականացված պարային ներկայացումը (հեղինակ և բեմադրիչ՝ Արայիկ Գևորգյան, անսամբլի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Ներսիսյան)։ Փառատոնի բացումը «Տիրուհիները» ներկայացմամբ խորհրդանշական ընտրություն է՝ արժևորելու հայ կնոջ անգնահատելի ներդրումն ազգային ինքնության, պետականության և մշակույթի ձևավորման ու պահպանման գործում։

Փառատոնի կարևորագույն իրադարձություններից է «Բացառիկ համերգ տոտալ մթության մեջ» նախագիծը, որը կկայանա Ճարտարապետների միության դահլիճում: Առաջին անգամ Հայաստանում հանդիսատեսը հնարավորություն կունենա ամբողջությամբ հրաժարվելու տեսողական ընկալումից և երաժշտությունը զգալ մյուս բոլոր զգայարաններով՝ վերաիմաստավորելով երաժշտության ընկալման սահմանները։

Ծրագրի շրջանակում տեղի կունենա փորձի փոխանակման հանդիպում «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ Աննա Սկոչդոպոլովայի հետ (Չեխիա). նա կներկայացնի «Արհեստական բանականությունը՝ որպես ներառականության ապահովման գործիք․էթիկա, կինո և մշակութային փառատոներ» թեման։

Օգոստոսի 23-ին Սպիտակում և օգոստոսի 24-ին Երևանում կանցկացվեն իսրայելցի լուսանկարիչ, հաղորդավար Դ. Բրիկմանի վարպետության դասը, ինչպես նաև հանրահայտ «Մանկական ոչ մանկական հարցեր» հաղորդման ձևաչափով հանդիպում հանդիսատեսի հետ։ Միջոցառումը կմիավորի լուսանկարչությամբ հետաքրքրվողներին՝ փորձի փոխանակման և մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով։ Բացի այդ, օգոստոսի 24-ին Երևանում վարպետության դասով հանդես կգա ճանաչված վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը։ Սպիտակում նախատեսված է նաև հագեցած համերգային ծրագիր՝ սիրված «Էթնո Քոլորս» (Ethno Colors) խմբի մասնակցությամբ։ 

Փառատոնի ընթացքում կցուցադրվի 12 երկրի 30 ֆիլմ, որոնք անդրադառնում են կարևոր սոցիալական խնդիրների, մարդասիրական արժեքներին և ներառականությանը։

«ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը կեզրափակվի օգոստոսի 28-ին Վանաձորում՝ Գյումրու երիտասարդական թատրոնի «Պարուհին» ներկայացմամբ։