«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվում է «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար Երևանի այգիներում։
Ծրագրի շրջանակում կանցկացվի 6 համերգ՝ 3 դասական և 3 ջազային։
Դասական համերգային ծրագիր
«Կանտատա» անսամբլի և օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի կատարմամբ կհնչեն հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Օգոստոսի 25 — Մերգելյանի այգի
Օգոստոսի 31 — Սիրահարների այգի
Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի այգի
Ջազային համերգային ծրագիր
ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի «Armenian Colors» և «New York – Yerevan» ջազ խմբերի կատարմամբ կհնչեն Վահագն Հայրապետյանի հեղինակային ջազային մշակումները՝ հայկական ժողովրդական և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա, ինչպես նաև հայտնի ջազային ստանդարտներ։
Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի այգի
Օգոստոսի 27 — Սիրահարների այգի
Սեպտեմբերի 11 — Մերգելյանի այգի
Սկիզբը՝ ժամը 20:00-ին
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք բոլորին՝ վայելելու Երևանի երեկոները դասական և ջազային երաժշտության ուղեկցությամբ


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է