Ժաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ իրականացվում են հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
ԿԳՄՍ նախարարը շրջել է թանգարանի տարածքում, հետևել ընթացիկ աշխատանքներին:
Թանգարանի հուշարձանային՝ առաջին մասնաշենքում, որտեղ գտնվել է Թումանյանների բնակարանը, նախատեսված են հիմնականում ներքին հարդարման աշխատանքներ: Երկրորդ մասնաշենքում, որը վերակառուցվում է, ստեղծվելու են վարչական և ցուցադրական տարածքներ, ձմեռային այգի, ընթերցասրահ և գրադարան։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների պատշաճ որակի և սահմանված ժամկետների ապահովումը, ինչպես նաև թանգարանի տարածքում կանաչ գոտիների ստեղծումը։
Հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028 թվականին։ Մինչ այդ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը շարունակում է գործել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է