Գրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրադարաններում ավարտին է մոտենում 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Գրադարաններում կազմակերպվել են տարաբնույթ կրթական, մշակութային ծրագրեր, ստեղծագործական և ճանաչողական միջոցառումներ: Իրականացվել են արհեստագործական, մեդիագրագիտության, օտար լեզուների դասընթացներ, ընթերցանության, ինտերակտիվ և ստեղծագործական մրցույթներ, թեմատիկ զրույցներ և գրքերի քննարկումներ, ֆիլմերի դիտումներ, տիկնիկային ներկայացումներ, թատերախաղեր, էքսկուրսիաներ պատմամշակութային հուշարձաններ և այցելություն թանգարաններ:
«Ամառային դպրոց» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանը հյուրընկալել է 10 խումբ՝ 194 երեխա։
Այցերի ընթացքում երեխաները ծանոթացել են հայ գրատպության պատմությանը, գրքի ստեղծման և տպագրության գործընթացին՝ թանգարանային միջավայրում ստանալով նոր գիտելիքներ և տպավորություններ։ Երեխաները մասնակցել են նաև տարաբնույթ կրթական ծրագրերի և ստեղծագործական աշխատարանների։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է