Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Թբիլիսիի «ստորգետնյա Հռոմը»․ Ազարյանցի պատմական տունը սկսում է բացել իր գաղտնիքները

Իսկական Հռոմ Թբիլիսիի հենց կենտրոնում՝ Մելիք-Ազարյանցի տան տակ․ նմանատիպ վերնագրերով, ենթագրերով ու բովանդակությամբ են հեղեղվել սոցիալական ցանցերը Վրաստանում։ Բանն այն է, որ Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայի վերակառուցման ժամանակ անակնկալներ են ի հայտ եկել։ Պողոտայի ամենահայտնի՝ Մելիք-Ազարյանցի տան տակ նկուղներ ու թունելներ են հայտնաբերվել, որոնց անսովոր կառուցվածքը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Մելիք-Ազարյանցի տան հետ կապված բազմաթիվ լեգենդներ կան, որոնց հետքերով էլ գնացել է «Ռադիոլուր»-ը։

Վրաստանի մայրաքաղաքի այցեքարտերից մեկը համարվող, Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելիի պողոտայում գտնվող այս շենքը կառուցել է թիֆլիսահայ բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը։ Պարզվում է՝ նրա տան տակ մի ամբողջ «ստորգետնյա քաղաք» կա։ Սակայն, նկուղների այդ համակարգն այնքան բարդ է եղել, որ քաղաքային իշխանություններն այն սկսել են հետազոտել միայն այսօր՝ պողոտայի ամբողջական վերակառուցման շրջանակում։

Մելիք-Ազարյանցի հանրահայտ տունը կառուցվել է 1912-1915 թվականներին։ Խորհրդային տարիներին այն մի քանի անգամ ապամոնտաժման վտանգի տակ է հայտնվել։ Թբիլիսահայ պատմաբան Ենոք Թադևոսյանը նշում է․  

«Սա Թիֆլիսի առաջին տունն էր, որն ուներ սեփական ինքնավար ջրամատակարարում և էլեկտրամատակարարում, կենտրոնական ջեռուցում, քաղաքի պատմության մեջ առաջին վերելակը, սրճարաններ, խանութներ, ֆոտոսրահ, թատրոն և այլն։ Մի խոսքով՝ սա այն ժամանակվա ամենահարմարավետ և ժամանակակից տունն էր»։

Այսօր, երբ ողջ Ռուսթավելիի պողոտան շինհրապարակի է վերածվել, մի ամբողջ թաղամաս զբաղեցնող Մելիք-Ազարյանցի տունը դարձյալ հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Էլի ինչե՞ր կբացահայտվեն այստեղ, ի՞նչ գաղտնիքներ են թաքնված տան պատերից ներս։ Այս կառույցի հետ կապված բազմաթիվ լենգենդներ կան, որոնցից մեկի մասին էլ պատմում է «Թումանյանի տուն» կենտրոնի էքսկուրսավար Գոհար Մազմանյանը․

«Թիֆլիսն ամբողջովին լեգենդ է։ Բայց նման մի լեգենդ կա, որ մեր նկարչության ուսուցիչն էր մեզ պատմում։ Ազարյանցը, երբ արճճից տան հիմքն էր գցել, հրավիրել է իր ընկերներին։ Առաջինը բնականաբար ինքն էր ոսկե դրամը գցել, հետևել էին մեծահարուստ ընկերները։ Դա էր պատճառը, որ բոլշևիկների ժամանակ այդտեղ ոսկի էին փնտրում»։

Ըստ լեգենդի՝ երկրաբան Մելիք-Ազարյանցն իր տան ամբողջ հիմքը՝ 4-5 հարկ խորությամբ, արճճե կաղապարի մեջ է կառուցել։ Ասում են նաև, որ այդ հարցի շուրջ նա խորհրդակցել է ուսանողական ընկերոջ՝ ռուս հռչակավոր քիմիկոս Դմիտրի Մենդելեևի հետ։

Մելիք-Ազարյանցը տունը կառուցել էր այն տարիների Թիֆլիսի ծայրամասում՝ աղբանոցի վերածված ձորակում։ Քաղաքագլուխ Խատիսյանն ասել էր՝ քաղաքում այլ տեղ չկա։ Ստորգետնյա ջրերի պատճառով այստեղ ավանդական հիմք գցելն անհնար է եղել։ Ստիպված են եղել շատ խորը փորելու։ Ահա թե ինչու հաճախ ասում են, որ Մելիք-Ազարյանցի տունը «ավելի խոր է գետնի տակ, քան դրսից թվում է»։

«Բոլորս գիտեինք, որ Ազարյանցի շենքի տակ գոյություն ունեն մի քանի հարկանի նկուղներ։ Բայց պարզ էր, որ մեր օրերում ոչ ոք չէր քանդի դրանք։ Ես անձամբ շատ ուրախացա, որ դրանք բացել են և աշխարհին ցույց են տալիս, որ այդպիսի տարածքներ գոյություն ունեն։ Հիմա բոլորը խոսում են այդ հնությունը ցուցադրելու անհրաժեշտության մասին․ հոյակապ կլինի։ Ազարյանցի տունը ևս մեկ անգամ Վրաստան կբերի բազմաթիվ զբոսաշրջիկների՝ պատմաբանների, ճարտարապետների և հին քաղաքներ ուսումնասիրողների։ Ի՞նչու գնաք Հռոմ, եթե այդ նույնը կարելի է տեսնել Թբիլիսիում»։

Թեև շենքը բոլորին հայտնի է որպես Մելիք-Ազարյանցի տուն, մինչև օրս չկա նշանավոր տիրոջ հուշատախտակը։ Թբիլիսցիները հույս ունեն, որ պողոտայի վերակառուցումից հետո այստեղ կհիշատակվի, որ տունը կառուցել է Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը՝ պետերբուրգցի ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով։

armradio.am