Պիկասոյի եւ Կանդինսկիի կտավները կցուցադրվեն Թբիլիսիի Արվեստների պալատում
Պաբլո Պիկասոյի, Վասիլի Կանդինսկիի եւ Ֆրանց Ռուբոյի օրիգինալ կտավները կցուցադրվեն Թբիլիսիի Արվեստների պալատում (թատրոնի, կինոյի, երաժշտության եւ խորեոգրաֆիայի պետական թանգարան)։
Համաշխարհային գլուխգործոցների ցուցադրության բացումը եղել է այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 14:00-ին։
Բացի Պիկասոյի,Կանդինսկիի եւ Ռուբոյի կտավներից, այցելուները կարող են տեսնել նաեւ ֆրանսիական պոստիմպրեսիոնիստ Մաքսիմիլիան Լյուսի, ինչպես նաեւ 19-րդ դարի երկրորդ կեսի եւ 20 դարի առաջին կեսի վրացական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ Գեորգիա (Գիգո) Գաբաշվիլիի աշխատանքները։
Ընդհանուր առմամբ կներկայացվի ութ նկար։ Բոլոր աշխատանքները Թբիլիսի են բերվել ԱՄՆ–ից: Դրանք պահվում են կերպարվեստի վրացի կոլեկցիոներ Դավիթ Կոբախիձեի անհատական հավաքածուում:


















































Նյու Յորքի թանգարանը, ի նշան բողոքի, Պիկասոյի կտավները փոխարինել է իրանցի նկարիչների ստեղծագործություններով
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով