Անգլիացու կոկորդը «պատռվել» է, երբ նա փորձել է զսպել փռշտոցը
Անգլիացին հիվանդանոցում է հայտնվել, երբ փորձել է զսպել փռշտոցը: Տղամարդը բողոքել է խոսելու անկարողությունից և կոկորդի հատվածում ցավերից:
Այս արտասովոր դեպքը նկարագրվել է BMJ Case Reports ամսագրում: Պարզվել է, որ տղամարդը փռշտալու պահին փակել է բերանը և քիթը, ինչի հետևանքով նրա ըմպանի ստորին հատվածը՝ կերակրափողի հետ միացման մասում, պատռվել է, իսկ կոկորդը՝ այտուցվել:
Նշվում է, որ հետազոտության ժամանակ ճտճտոց է լսվել, երբ բժիշկները սեղմել են տղամարդու վիզը և կրծքավանդակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ կրեպիտացիա կոչվող այս ախտանշանն առաջանում է, երբ մաշկի տակ օդ է մտնում: Դրանից բացի, համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով պնևմոմեդիաստինում է ախտորոշվել. սա օդի կուտակումն է միջնորմի հյուսվածքներում:
Յոթ օր հիվանդը սնվել է խողովակով և հակաբիոտիկներ ընդունել, ինչից հետո նրա վիճակը բարելավվել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է