Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Ներկայացվել են վարչապետի՝ շինարարական աշխատանքների տարածք այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված քայլերը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է իրականացված աշխատանքների որակի, նախագծի լրամշակման, տեխնիկական հսկողության հետ կապված հարցերին և առկա խնդիրներին։ Մտքեր են փոխանակվել դրանց լուծմանն ուղղված հետագա գործողությունների և քայլերի շուրջ։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և փոխվարչապետ Խաչատրյանին հանձնարարել ծրագրի իրականացումը վերցնել անձնական խիստ վերահսկողության ներքո և պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի վերաբերյալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է