Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել
Ռումինիայի վարչապետ Միխայ Թուդոսեն հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է երեկ ուշ երեկոյան՝ իր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական աջակցությունից զրկվելուց հետո:
Կուսակցության և վարչապետի միջև սկանդալ է ծագել, երբ վերջինս ներքին գործերի նախարար Կարմեն Դանից պահանջել է հրաժարական տալ՝ մեղադրելով նրան ստի մեջ:
Թուդոսեն Ռումինիայի կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը վեց ամիս: Նրան այդ պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի զարգացման նախարար Փոլ Ստանեսկուն:
Միխայ Թուդոսեն Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջադրած երկրորդ վարչապետն է, առաջինը՝ Սորին Գրինդեանուն պաշտոնավարել է մոտ յոթ ամիս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է