Մարդիկ օգնում են 20, 30 կամ 50 դոլարով, իսկ ոմանք բարոյականություն են քարոզում
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կոչ արեց մասնակցել զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար սկսված դրամահավաքին: Վիրահատության համար անհրաժեշտ է 45 հազար դոլար:
Այս կոչից հետո շատերը սուսուփուս առանց աղմուկի, ով որքան կարող էր, ով որքան հարմար գտավ սկսեցին աջակցել զինվորին: Իսկ «էլիտան» սկսեց ակտիվ քննարկել, թե արդյոք Վիգեն Սարգսյանը բարոյական իրավունք ուներ նման կոչ անել կամ մենք ինչու գումար հատկացնենք, եթե այսինչն ու այնինչը հարուստ են եւ թանկարժեք ավտոմեքենաներ ունեն, եթե կան բազմաթիվ կաշառակեր պաշտոնյաներ:
Նրանք մինչեւ հիմա դասեր են տալիս, ընդ որում բարոյականության, իսկ մարդիկ շարունակում են օգնել: Այսօր առավոտյան արդեն հավաքվել է 29 հազար 878 դոլար: Այլ կերպ ասած, Ալբերտի կյանքի փրկության համար անհրաժեշտ վիրահատության համար մնաց հավաքել ընդամենը 15 հազար 122 դոլար:
Սա է մեր իրականությունը, սա է մեր կյանքի լուսավոր եւ խավար կողմերը, պարզապես անհեթեթությունը հասել է այնտեղ, որ խավարում գտնվողներն են դասեր տալիս մյուսներին: Սրանք այն մարդիկ են, որոնք հանգիստ կանցնեն օգնության կարիք ունեցողի մոտով, բերելով ամենաբարոյական պատճառաբանությունները, թե ինչու չօգնեցին:
Եւ շատ հետաքրքիր է, թե տարկետման վերացման դեմ բողոքողները միասին վերցրած քանի լումա փոխանցեցին կամ քանի լումա են պատրաստվում փոխանցել Ալբերտի բուժմանն աջակցելու համար:
Top-News.am


















































Ինչո՞ւ է Նունե Եսայանը հանդիպել ՊՆ նախարարի հետ
Ադրբեջանի զինուժի կրակոցից 21-ամյա զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծայրահեղ ծանր է
Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան
Հայկական հրետանային զորամասում «ՍԿԱԴ» հրթիռային համալիրով գործնական պարապմունք է անցկացվել
Այդ աստիճանի լարում չկա, որ անհրաժեշտ լինի դիմել այլ կառույցների. Իրավիճակը վերահսկվում է. ՊՆ խոսնակ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար