Հառիճավանք վանական համալիրի ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Շիրակի մարզ, որտեղ պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Հառիճ գյուղում գտնվող Հառիճավանք վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դ.) ամրակայումն ու մաքրումը։
Որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը մշակել և նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանն էր ներկայացրել Իտալիայում բնակվող հայ բարերար Արա Զարյանը: Աշխատանքներն իրականացնում է Իտալիայից ժամանած որմնանկարների վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեն:
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչները մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրները տեղում քննարկել են վերականգնող մասնագետի հետ: Որմնանկարի ամրակայման և մաքրման հաջորդ փուլերի աշխատանքները կներկայացվեն լիազոր մարմնի համաձայնեցմանը։
Մշտադիտարկվել են նաև պետական բյուջեի միջոցներով Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող՝ գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի 1970-ական թվականներին իրականացրած «Սասունցիներ» որմնանկարի ամրակայումն ու մաքրումը: ԿԳՄՍ նախարարությունն անվանի գեղանկարչի որմնանկարի վերականգնման աշխատանքները նախաձեռնել է նրա ծննդյան 100-ամյակին ընդառաջ:
Ամրակայման և մաքրման աշխատանքները մոտենում են ավարտին. դրանք իրականացնում են հայ մասնագետները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է