Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի հաղթողները

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Օլիմպիադան անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել է միջոցառմանը, մրցանակներ հանձնել օլիմպիադայի հաղթողներին՝ նրանց մաղթելով հետագա մասնագիտական հաջողություններ երաժշտարվեստի ոլորտում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ելույթը սկսել է շնորհակալական խոսքով՝ ուղղված բոլոր այն համայնքներին, որոնք մասնակցություն են ունեցել մրցույթին:

«Մեր մարզերում կա հրաշալի ներուժ, որը բացահայտելով և օգտագործելով՝ կարող ենք մարզերի ցանկացած բնակավայրում ակտիվացնել մշակութային կյանքը: Մշակույթի դերն է իր շուրջ կառուցել պետականության զգացողություն և գիտակցում, ամրապնդել կրթական համակարգը՝ կերտելով թե՛ անվանի դեմքերի, թե՛ հոգևոր, մշակութային միջավայր»,- ասել է Դանիել Դանիելյանը: Նա առանձնակի շեշտադրմամբ շնորհակալություն է հայտնել ծնողներին, երեխաներին, ուսուցիչներին ու տնօրեններին՝ համառ ջանքերի, նվիրվածության ու կատարած աշխատանքի համար:

Դիմելով երեխաներին՝ փոխնախարարն ընդգծել է՝ անկախ հաղթանակից, մասնակցելով մրցույթին՝ նրանք ընտրել են կրթության, շարունակաբար սովորելու ընթացքը, ինչը բազում նոր դռներ կբացի նրանց առջև:

Դանիել Դանիելյանը, խոսքը եզրափակելով, շնորհակալություն է հայտնել նաև հանձնաժողովի անդամներին ու մրցույթի կազմակերպիչներին՝ անաչառության, գործը ոգևորիչ խանդավառությամբ իրականացնելու և անտրտունջ աշխատանքի համար:

Երեխաներին շնորհավորել է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանը՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և նվաճումներ արվեստի ոլորտում:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական 2-րդ օլիմպիադան այս տարի անցկացվել է 7-ամյա և 5-ամյա երաժշտական կրթության ավարտական դասարանցիների համար: Օլիմպիադայի նախնական ընտրության փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 65 երաժշտական և արվեստի դպրոցների (Երևանի 16 և մարզերի 49) 259 աշակերտներ: Նախնական ընտրության փուլը հաղթահարել և եզրափակիչ փուլին մասնակցել են 43 երաժշտական և արվեստի դպրոցների (Երևանի 16 և մարզերի 27) 116 աշակերտներ:

Մասնակիցները մրցել են տեսական գիտելիքների, երաժշտական թելադրության, ինտոնացիայի և երաժշտական մտածողության տարբեր առաջադրանքներում։

Օլիմպիադայի 2-րդ փուլի արդյունքներով երաժշտական և արվեստի 10 դպրոցների (Երևանի 7 և մարզերի 3) 22 աշակերտներ արժանացել են մրցանակների:

(53-56) միավոր. օլիմպիադայի դափնեկիր

  • Մհեր Ֆահրադյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց),
  • Ռոման Ավետիսյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց),
  • Դավիթ Մանուկյան (Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոց),
  • Նարե Մաիլյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
  • Էվա Սարգսյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
  • Դոնարա Խուրշուդյան (Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց),
  • Արամ Սիմոնյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց),
  • Արշավիր Գասպարյան (Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց),
  • Արմենուհի Սարգսյան (Ամասիայի մանկական արվեստի դպրոց),
  • Հերմինե Գևորգյան (Ամասիայի մանկական արվեստի դպրոց),
  • Դավիթ Մկրտչյան (Հրազդանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց):

(57 միավոր). օլիմպիադայի 3-րդ կարգի մրցանակ

  • Միշել Մանասյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
  • Գոռ Մելքոնյան (Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց),
  • Նարեկ Եղիազարյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց),
  • Արմեն Սարգսյան (Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց):

(58 միավոր). օլիմպիադայի 2-րդ կարգի մրցանակ

  • Մարիա Բավեյան (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց):

(59 միավոր). օլիմպիադայի 1-ին կարգի մրցանակ

  • Ալեքսանդր Համբարձումյան (Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց),
  • Աննա Գյուրջինյան (Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց):

(60 միավոր). օլիմպիադայի մեծ մրցանակ և հաղթող

  • Աննա Գևորգյան (Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց),
  • Մենուա Մելիք-Հայկազյան (Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց),
  • Վահագն Ենգիբարյան (Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց),
  • Վլադիմիր Բարսամյան (Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց):

Եզրափակիչ փուլ անցած բոլոր աշակերտներին տրվել են հավաստագրեր, իսկ դափնեկիրներին և մրցանակակիրներին, ինչպես նաև նրանց դասատուներին և դպրոցներին հանձնվել են պատվոգրեր և այլ խրախուսական մրցանակներ:

«Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան գործունեության երկու տարիների ընթացքում կարևոր մասնագիտական հարթակ է դարձել հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար։ Բացի մրցութային բաղադրիչից՝ ծրագրի շրջանակում անցկացվում են նաև սեմինար-խորհրդակցություններ, փորձի փոխանակման հանդիպումներ և մեթոդական աշխատանքների մրցույթներ՝ նպաստելով հանրապետությունում սոլֆեջոյի դասավանդման միասնական չափանիշների ձևավորմանը և մանկավարժների մասնագիտական զարգացմանը։