Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

Մեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրը

Մեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության կողմից։

Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված ծրագրում ընդգրկված են Երևանի և մարզերի ավելի քան 150 դպրոց, 900-ից ավելի մանկավարժներ և ավելի քան  2600 աշակերտներ։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում հրավիրված մամուլի ասուլիսով ազդարարվել է ծրագրի մեկնարկը: Ասուլիսի  բանախոսները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ծրագրի ղեկավար, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը,  ծրագրի համակարգող, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը,  դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, ծրագրի հրավիրյալ մասնագետ Հայկ Մելիքյանը ներկայացրել են միջոցառման բովանդակությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրն առանցքային նշանություն ունի և միտված է Երևան քաղաքի և մարզերի երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժների դասավանդման հմտությունների կատարելագործմանը, մասնագիտական աճին, ինչպես նաև շնորհալի երեխաների ունակությունների բացահայտմանն ու զարգացմանը:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ ուսումնամեթոդական այս ծրագիրն իրականացվում է տարիներ ի վեր, սակայն վերանայվել է բովանդակության արդյունավետությունը և վերլուծությունների արդյունքում բարելավումների անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով մրցութային կարգով ընտրվել է ծրագիրն իրականացնող նոր կառույց՝  «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը:

«Մշակույթի, արվեստի բոլոր ծրագրերում պետք է պարտադիր ունենալ կրթական բաղադրիչ, քանի որ չկա մշակույթ առանց կրթության և չկա կրթություն առանց մշակույթի։ Այս մոտեցումը  նախարարության ռազմավարության կարևոր թիրախներից է: Վերանայելով  նախկին ծրագիրը՝ ներդրվել է նոր մեթոդաբանություն, ներմուծվել են  նորարարություններ, ուսուցիչների հետ աշխատելու նոր  մոտեցումներ, նոր գրականություն, ուղեցույցներ, որոնք առավել կամրացնեն ծրագրի բովանդակությունը։ Արտասահմանյան կրթական մեթոդաբանութան տեղայնացումը ևս բարենպաստ ազդեցություն կթողնի երեխաների մշակութային կրթության բարելավման և առաջընթացի վրա»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ մրցույթով ընտրված կառույցում ընդգրկված են մեծ փորձառություն ունեցող երաժշտական երկու քոլեջների տնօրենները։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ  մոնիթորինգի արդյունքում պետք է ուսումնասիրել  ուսուցման որակը տարբեր բնակավայրերում և մարզերում, որպեսզի հաջորդաբար գործնական աշխատանք տարվի նոր մեթոդաբանության ներդրման ուղղությամբ:

Դանիել Դանիելյանն ուրախությամբ ընդգծել է նաև, որ հանակրթության և նախադպրոցական կրթության համակարգում վերջին տարիներին հաջողությամբ իրականացված «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի նմանությամբ Կառավարությունը նախաձեռնել է 100 երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մարզական դպրոցների  հիմնանորոգման, վերանորոգման նոր ծրագիր։ Շենքային պայմաններին զուգընթաց՝ արվեստի դպրոցները կապահովվեն նոր բովանդակությամբ, կհամալրվեն երաժշտական գործիքներով, անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ առաջին արդյունքները կունենանք արդեն մոտ ապագայում:

Ծրագրի ղեկավար, Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն Արտյոմ Հարությունյանը,  ծրագրի համակարգող, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը,  դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, ծրագրի հրավիրյալ մասնագետ Հայկ Մելիքյանը ողջունել են ծրագրի մեկնարկի կապակցությամբ  և կարևորել ծրագրի իրականացումը՝ շեշտելով, որ  այն կապահովի ուսումնական գործընթացի բարձր արդյունավետությունն ու կրթության որակի կայուն բարելավումը։