Պուտինը Կիմ Չեն Ընին «գրագետ» և «հասուն» քաղաքական գործիչ է անվանել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին «գրագետ» և «հասուն» քաղաքական գործիչ է անվանել, այս մասին գրում է korrespondent.net-ը:
Պուտինը նշել է, որ իր կարծիքով՝ Կիմ Չեն Ընը, ձեռք բերելով միջուկային լիցք ու նոր հրթիռ, կարևոր ձեռքբերում է արձանագրել իր երկրի համար և այժմ արդեն հակված է հարթեցնել լարվածությունը:
«Ես կարծում եմ, որ պարոն Կիմ Չեն Ընն այս փուլում, միանշանակ, հաղթել է: Նա լուծել է իր ռազմավարական խնդիրը՝ նա այժմ ունի միջուկային լիցք, ունի մինչև 13.000 կմ հեռահարության բալիստիկ հրթիռ, որը կարող է հասնել երկրագնդի ցանկացած կետ, նրանց հնարավոր հակառակորդի տարածք: Այժմ նա առավել հետաքրքրված է իրավիճակը հանդարտեցնելու, հարթելու հարցում: Միանգամայն գրագետ ու ամբողջովին հասուն քաղաքական գործիչ», - ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ իր նախաամանորյա մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը նշել է, որ իր կարծիքով՝ ԱՄՆ ինքն է հրահրում Հյուսիսային Կորեային, որպեսզի վերջինս ինքնապաշտպանության նպատակով նման քայլերի դիմի։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը